Government Assistance Programs for Business


Այն ընկերությունները, որոնք ունեն 2-50 աշխատող 01.01.2020-01.04.2020թթ. ժամանակահատվածի ընթացքում և կորոնավիրուսի հետևանքով չեն հեռացրել աշխատանքից որևէ մեկին կամ չեն կրճատել աշխատավարձերը, պետությունը տվյալ ընկերությանը կվճարի ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 20%-ը: https://bit.ly/2xvkFXc
Ընդ որում՝ 26.03.2020-01.04.2020թթ. ժամանակահատվածում ավելացված աշխատակիցների աշխատավարձերը չեն ներառվում հաշվարկում:

 

Աշխատավարձերը կամ հարկեր/տուրքեր վճարելու համար բիզնեսի կողմից մինչև 500.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը վճարում է մայր գումարի մինչև 250.000.000 դրամը (50%), կամ ամբողջությամբ տոկոսադրույքի գումարը: https://bit.ly/2WV8M7w

 

Հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների վճարման համար բիզնեսի կողմից մինչև 250.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը վճարում է մայր գումարի մինչև 40% կամ 100.000.000 ՀՀ դրամ (հումքի դեպքում), 25% կամ 62.500.000 ՀՀ դրամ (սարքավորումների դեպքում), 45% կամ 112.500.00 ՀՀ դրամ (կոմունալ վճարների դեպքում), կամ տոկոսադրույքի 6% (հումքի դեպքում), 5% (սարքավորումների դեպքում), 10% (կոմունալ վճարների դեպքում): https://bit.ly/2UpXvuh 

 

Գյուղատնտեսական գործունեություն ծավալող ընկերությունների համար
 

 Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով բիզնեսի կողմից 3-15.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու պարագայում, պետությունը վճարում է տոկոսադրույքի գումարն ամբողջությամբ, ինչպես նաև մայր գումարի 10%-ը (կամ մինչև 1,500,000ՀՀ դրամ): https://bit.ly/2wDyoeF 
 

 0.5-100 հա խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար բիզնեսի կողմից մինչև 2.500.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում, պետությունը վճարում է տոկոսադրույքի ամբողջ գումարը: https://bit.ly/2wDyoeF 
 

 3-100 հա խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար բիզնեսի կողմից մինչև 2.500.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում, պետությունը վճարում է տոկոսադրույքի ամբողջ գումարը, ինչպես նաև մայր գումարի մինչև 1.250.000.000 դրամը (կամ 50%): https://bit.ly/2wDyoeF 
 

 Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար բիզնեսի կողմից մինչև 150.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու պարագայում պետությունը վճարում է տոկոսադրույքի գումարն ամբողջությամբ, ինչպես նաև մայր գումարի մինչև 50%-ը (կամ 75.000.000 ՀՀ դրամ): https://bit.ly/2wDyoeF 
 

 Ագրովերամշակման ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսի կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով մինչև 1.800.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը վճարում է տոկոսադրույքի գումարն ամբողջությամբ, ինչպես նաև մայր գումարի մինչև 30%-ը (կամ 540.000.000 ՀՀ դրամ): https://bit.ly/2wDyoeF
 

 0.5-100 հա տարածքում գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար բիզնեսի կողմից մինչև 85.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում, պետությունը վճարում է տոկոսադրույքի ամբողջ գումարը: https://bit.ly/2wDyoeF
 

 3-100 հա տարածքում գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար բիզնեսի կողմից մինչև 85.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը վճարում է տոկոսադրույքի ամբողջ գումարը, ինչպես նաև մայր գումարի մինչև 42.500.000 դրամը (կամ 50%): https://bit.ly/2wDyoeF
 

 Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով բիզնեսի կողմից մինչև 900.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը վճարում է տոկոսադրույքի գումարն ամբողջությամբ, ինչպես նաև մայր գումարի մինչև 70%-ը (կամ 630.000.000 ՀՀ դրամ): https://bit.ly/2wDyoeF
 

 Տոհմային տավարաբուծության նպատակով բիզնեսի կողմից մինչև 300.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը վճարում է տոկոսադրույքի գումարն ամբողջությամբ, ինչպես նաև մայր գումարի մինչև 70%-ը (կամ 210.000.000 ՀՀ դրամ): https://bit.ly/2wDyoeF 
 

 Բիզնեսի կողմից գյուղատնտեսական տեխնիկայի մինչև 200.000.000 ՀՀ դրամ լիզինգ վերցնելու դեպքում պետությունը վճարում է տոկոսադրույքի գումարն ամբողջությամբ, ինչպես նաև մայր գումարի մինչև 10%-ը (կամ 2.000.000 ՀՀ դրամ): https://bit.ly/2wDyoeF
 

 Բիզնեսի կողմից ագրոպարենային սարքավորումների այդ թվում`ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների մինչև 450.000.000 ՀՀ դրամ լիզինգ վերցնելու դեպքում պետությունը վճարում է տոկոսադրույքի գումարն ամբողջությամբ, ինչպես նաև մայր գումարի մինչև 10%-ը (կամ 4.500.000 ՀՀ դրամ): https://bit.ly/2wDyoeF

 

Մշակող արդյունաբերության, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում, տուրիզմի կամ սպասարման այլ ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսը, որն ունի 24- 500.000.000 ՀՀ դրամ տարեկան շրջանառություն, ժամանակին կատարել է իր վարկային պարտավորությունները և վարկ է վերցնում մինչև 50.000.000 ՀՀ դրամ, պետությունը վճարում է ամբողջությամբ տոկոսադրույքի գումարը 1-ին և 2-րդ տարում: https://bit.ly/3bF9RnZ


 Ստացված վարկը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով՝ աշխատակիցների աշխատավարձ (առավելագույնը 3 ամսվա համար և ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամը մեկ աշխատակցի համար), հարկեր, տուրքեր, պետական վճարներ, հումքի գնում, հանրային ծառայությունների վճարումներ՝ էլեկտրանէներգիա, ջուր, գազ, կապ (մինչև 3 ամիս), վարձակալական վճարներ: Աջակցությունը տրադրվելու է Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով:

 

Գյուղատնտեսության ոլորտում գործունեության համար ֆիզիկական անձանց կողմից մինչև 1.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը վճարում է ամբողջությամբ տոկոսադրույքի գումարը: https://bit.ly/2wDyoeF

 

Խոզաբուծության կամ թռչնաբուծության համար ֆիզիկական անձի կողմից 3-15.000.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը վճարում է մայր գումարի մինչև 30%-ը (կամ 5.000.000 ՀՀ դրամ), ինչպես նաև ամբողջությամբ տոկոսադրույքի գումարը: https://bit.ly/2wDyoeF

 

Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճանաչել է կորոնավիրուսը ֆորսմաժոր, որի դեպքում կոմունալ վճարումները հնարավոր է ուշ կատարել առանց լույսի, ջրի, գազի անջատումների հետևանքի:

 

Տեղեկատվությունը վերցված է պաշտոնական լրահոսից:
Աջակցության նոր փաթեթների մասին կտեղադրենք հավելյալ տեղեկատվություն: