Գրքեր
«Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն. Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար» II հրատարակություն
«Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն. Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար» II հրատարակություն 2016 Այս ուղեցույցը ուղղված է նրանց, որքեր հետաքրքրված են «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» (ԿՍՊ) գաղափարով` հայկական ընկերությունների սեփականատերեր, տնօրեններ, բաժնետերեր, աշխատողներ և այլն: Ուղեցույցի ընթերցողը հնարավորություն ունի մանրամասնորեն ծանոթանալու ԿՍՊ հասկացությանը, նրա կիրառման ոլորտներին, հիմնական առավելություններին և այն կարևորագույն քայլերին, որոնք անհրաժեշտ են ընկերությանը երկարաժամկետ կտրվածքով ավելի կայուն լինելու, հաճախորդների ներգրավման և դրական համբավի ձևավորման համար:
«Ջերմոցային տնտեսություններ. կառուցման, շահագործման և մշակության հիմունքներ»
«Ջերմոցային տնտեսություններ. կառուցման, շահագործման և մշակության հիմունքներ» 2015 Երեք բաժիններից բաղկացած գիրքը պարունակում է տեղեկատվություն ջերմոցների կառուցման, շահագործման և մշակության վերաբերյալ` տեխնիկական, տեխնոլոգիական և տնտեսական ուղղություններով: Այս գիրքը սկսնակ ֆերմերներին և գյուղատնտեսական ոլորտի գործարարներին հնարավորություն կտա պատկերացում կազմելու ջերմոցային տնտեսությունների հիմնադրման և մշակության համար անհրաժեշտ պայմանների, քայլերի և միջոցների վերաբերյալ: Գրքում ներկայացված են ջերմոց ընտրելու և տեղակայելու, այն ջեռուցելու, ոռոգելու և պահպանելու հիմունքները: Ավելին` գրքում նկարագրված են մշակաբույսերի, մասնավորապես՝ բանջարեղենի և կանաչեղենի տեսականու մշակման և աճեցման առանձնահատկությունները և տեխնոլոգիաները: Ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն պարունակող այս գիրքն օգտակար կլինի գյուղատնտեսության ոլորտի մասնագետների, ուսանողների, ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած ֆերմերների և գյուղատնտեսների, առհասարակ, բոլոր շահագրգիռ անձանց համար:
«Ինչպե՞ս սկսել սեփական գործ Հայաստանում» (III հրատարակություն)
«Ինչպե՞ս սկսել սեփական գործ Հայաստանում» (III հրատարակություն) 2010 15 բաժիններից կազմված այս գիրքը պարունակում է անհրաժեշտ տեղեկատվություն, որը յուրաքանչյուր սկսնակ ձեռներեցի կօգնի յուրացնելու բիզնեսի ճիշտ պլանավորմանն ու արդյունավետ կառավարմանը վերաբերող համապատասխան գիտելիքներ և ունակություններ: Գիրքն ամբողջությամբ ընթերցելով` դուք կկարողանաք բազմակողմանի վերլուծություններ կատարել և ավելի հստակ ու պատկերավոր ծրագրել Ձեր հետագա քայլերը, ինչը հնարավորություն կտա հասնելու Ձեր նպատակին` ստեղծել և կառավարել սեփական ու եկամտաբեր բիզնես: Գիրքն օգտակար կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած գործարարների, բիզնեսի միջավայրն ուսումնասիրող մասնագետների, ուսանողների և, առհասարակ, բիզնեսով հետաքրքրվողների համար:
«Փոքր ֆերմերների և վերամշակողների փոխշահավետ/win-win համագործակցություն Հայաստանում» քեյս ուսումնասիրություն
«Փոքր ֆերմերների և վերամշակողների փոխշահավետ/win-win համագործակցություն Հայաստանում» քեյս ուսումնասիրություն 2016 Սույն հետազոտությունը մշակվել է Եվրոպական Միության և ՕՔՍՖԱՄ-ի կողմից ֆինանսավորվող «Բարելավել տարածաշրջանային պարենային անվտանգությունը Հարավային Կովկասում ազգային ռազմավարությունների և փոքր ֆերմերային տնտեսությունների արտադրության միջոցով» քառամյա ծրագրի շրջանակներում։ Այն մշակվել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական ընկերության կողմից՝ Օքսֆամ հայաստանյան գրասենյակի Տնտեսական արդարություն ծրագրի աշխատակիցների աջակցությամբ։ Հետազոտությանը նաև աջակցել են սննդի վերամշակման ոլորտի հայաստանյան տարբեր ներկայացուցիչներ, ինչպես նաև նրանց հետ աշխատող փոքր ֆերմերներ և կոոպերատիվներ։ Հետազոտությունը ներկայացնում է գործունեության երկու օրինակ` «Այրում Ֆրութս» ապրանքանիշի ներքո պահածոներ թողարկող «Միրգ» ՍՊԸ-ն, որը մրգերի և հատապտուղների վերամշակմամբ զբաղվող նորաստեղծ ընկերություն է, և «Երևանի կոնյակի գործարան»-ը, որը Հայաստանում կոնյակի արտադրության առաջատարն է։
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար»
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար» 2010 Ուղեցույցի ընթերցողը հնարավորություն ունի մանրամասնորեն ծանոթանալու կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) հասկացությանը, նրա կիրառման ոլորտներին, հիմնական առավելություններին և այլ կարևորագույն քայլերի, որոնք անհրաժեշտ են ընկերությանը` երկարաժամկետ կտրվածքով ավելի կայուն լինելու և մեծ մրցակցային առավելություններ ունենալու համար: Ուղեցույցը լրացված է ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական մի շարք ընկերությունների ԿՍՊ-ի և արժեքների շղթայի կառուցման բնագավառում հաջող փորձերի օրինակներով:
«Փոքր բիզնեսի կառավարման ձեռնարկ»
«Փոքր բիզնեսի կառավարման ձեռնարկ» 2004 Ձեռնարկը, որը կազմված է ինը բաժիններից, կօգնի Ձեզ բացահայտելու` արդյոք Դուք ունեք համապատասխան կարողություններ, հմտություններ և փորձ` սկսելու սեփական գործ: Դրական պատասխանի դեպքում սույն ձեռնարկը կօգնի Ձեզ մտնելու մասնավոր բիզնեսի շուկա` խուսափելով հավանական սխալներից: Այն կարող է օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների և բիզնեսի հիմնադրույթներն ուսումնասիրող ուսանողների համար:
«Բիզնեսի իրավական կարգավորումը Հայաստանում»
«Բիզնեսի իրավական կարգավորումը Հայաստանում» 2003 Տվյալ ձեռնարկը հիմնականում վերաբերում է բիզնեսի իրավական դաշտին, որը գործում է Հայաստանում: Յոթ բաժիններից բաղկացած ձեռնարկը կարող է օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած գործարարների և բիզնեսի հիմնադրույթներն ուսումնասիրող ուսանողների համար:
«Ինչպե՞ս սկսել սեփական գործ Հայաստանում» (II հրատարակություն)
«Ինչպե՞ս սկսել սեփական գործ Հայաստանում» (II հրատարակություն) 2003 Այս ձեռնարկը, որը կազմված է վեց բաժիններից, կօգնի Ձեզ ավելի խորապես բացահայտելու՝ արդյոք Դուք ունեք համապատասխան կարողություններ, հմտություններ և փորձ` սեփական գործ սկսելու համար: Դրական պատասխանի դեպքում սույն ձեռնարկը կօգնի Ձեզ մտնելու մասնավոր բիզնեսի շուկա՝ խուսափելով հավանական սխալներից: Գիրքը օգտակար կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած գործարարների, բիզնեսի միջավայրն ուսումնասիրող մասնագետների, ուսանողների և, առհասարակ, բիզնեսով հետաքրքրվողների համար:
«Ինչպե՞ս սկսել սեփական գործ Հայաստանում» (I հրատարակություն)
«Ինչպե՞ս սկսել սեփական գործ Հայաստանում» (I հրատարակություն) 2003 Այս ձեռնարկը, որը կազմված է վեց բաժիններից, կօգնի Ձեզ բացահայտելու՝ արդյոք Դուք ունեք համապատասխան կարողություններ, հմտություններ և փորձ` սեփական գործ սկսելու համար: Դրական պատասխանի դեպքում սույն ձեռնարկը կօգնի Ձեզ մտնելու մասնավոր բիզնեսի շուկա՝ խուսափելով հավանական սխալներից: Գիրքը օգտակար կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած գործարարների, բիզնեսի միջավայրն ուսումնասիրող մասնագետների, ուսանողների և, առհասարակ, բիզնեսով հետաքրքրվողների համար:
Մարքեթինգը Հայաստանում (II հրատարակություն)
Մարքեթինգը Հայաստանում (II հրատարակություն) 2003 Հայկական ձեռնարկությունները, ներքին ու արտաքին շուկաներում մրցունակություն ապահովելու համար, բացի արտադրությունը կառավարելուց, պետք է տիրապետեն շուկայի կառավարման հմտություններին: Շուկայի իմացության և ժամանակակից ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կառավարման հարցում կարևորագույն դեր ունի մարքեթինգը, որի հիմունքները ներկայացված են տվյալ ձեռնարկում: Այն բաղկացած է վեց բաժիններից և արժևորվում է նրանով, որ բոլոր օրինակները բերված են հայկական ձեռնարկությունների փորձից և Հայաստանի ապրանքային և ծառայությունների ոլորտի շուկաներից: Ձեռնարկը կարող է օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած գործարարների և մարքեթինգ ուսումնասիրող ուսանողների համար:
«Մարքեթինգը Հայաստանում» (I հրատարակություն)
«Մարքեթինգը Հայաստանում» (I հրատարակություն) 2001 Հայկական ձեռնարկությունները, ներքին ու արտաքին շուկաներում մրցունակություն ապահովելու համար, բացի արտադրությունը կառավարելուց, պետք է նաև տիրապետեն շուկայի կառավարման հմտություններին: Շուկայի իմացության և ժամանակակից ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կառավարման հարցում կարևորագույն դեր ունի մարքեթինգը, որի հիմունքները ներկայացված են տվյալ ձեռնարկում: