Կառավարման խորհրդատվություն

Շուկայական արագ փոփոխությունների և խիստ մրցակցության պայմաններում շուկայում մնալու և կայուն դիրք ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ընկերություններն անընդմեջ բարելավեն իրենց կատարողականը, բարձրացնեն ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, համապատասխանեցնեն իրենց առաջարկը սպառողների պահանջների կտրուկ փոփոխություններին, ինչպես նաև ընդլայնեն գործունեությունը դեպի արտասահմանյան շուկաներ` ավելի բարձր իրացում ապահովելու նպատակով:

 

Վերոնշյալ նպատակներին հասնելու համար ընկերությունները հաճախ արտաքին աջակցության կարիք են ունենում` բիզնեսի կառավարման ոլորտում մասնագիտացած խորհրդատուների կողմից, որոնք կարճ ժամկետներում կարողանում են գտնել տվյալ ընկերության և հաճախորդների պահանջներին համապատասխանող լուծումներ և աջակցել բիզնեսի կառավարման գործընթացում:

22 տարի գործունեություն ծավալելով Հայաստանում, ինչպես նաև արտասահմանյան շուկայում (Վրաստան, Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա, Նիդերլանդներ, Կանադա և այլն)` «Բի Էս Սի»-ն մատուցում է կառավարման խորհրդատվության ծառայություններ արտադրության, գյուղատնտեսության, վերամշակման, ծառայությունների մատուցման, ֆինանսական և այլ ոլորտներում գործող մասնավոր և պետական կազմակերպություններին, միջազգային զարգացման գործակալություններին, ՀԿ-ներին, անհատ ձեռնարկատերերին և սկսնակ ձեռներեցներին:

 

«Աշտարակ-Կաթ» ընկերության հետ համագործակցության շրջանակներում «Բի Էս Սի»-ն մատուցել է խորհրդատվական ծառայություններ և իրականացրել արտադրության բարելավման իրագործելիության ուսումնասիրություն: «Պեպսի-կոլա բոթլեր ջերմուկ ինթերնեյշնլ» ընկերության հետ համագործակցության շրջանակներում «Բի Էս Սի»-ն իրականացրել է շուկայական ուսումնասիրություն, մարքեթինգային ռազմավարության և բիզնես պլանի մշակման խորհրդատվություն: «Շանթ» հեռուստաընկերությանը «Բի Էս Սի»-ն մատուցել է մարքեթինգային ռազմավարության և վարկանիշի բարելավմանն ուղղված խորհրդատվություն, ինչպես նաև թվային մարքեթինգի ծառայություններ:

 

«Բի Էս Սի»-ն իրականացնում է կառավարման խորհրդատվություն նաև զարգացման ծրագրերի շրջանակներում` համագործակցելով հեղինակավոր միջազգային զարգացման գործակալությունների, ՀԿ-ների և հիմնադրամների հետ, ինչպիսիք են օրինակ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), «Համաշխարհային բանկ»-ը (World Bank), «ՕՔՍՖԱՄ Հայաստան»-ը (Oxfam Armenia), «Վորլդ վիժն Հայաստան»-ը (World Vision Armenia), «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը (IDeA Foundation) և այլն:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA Foundation) «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի»-ն մատուցում է Տաթևի շրջանում հետազոտությունների իրականացման, հյուրատների և այլ շահառուների բացահայտման, հյուրատների իրավաբանական գրանցման, բիզնես ծրագրերի մշակման, մարքեթինգի գծով քոուչինգի, ինտերնետային կայքի մշակման և այլ ծառայություններ: Այս ծրագրին մասնակցության շնորհիվ «Բի Էս Սի»-ն իր ներդրումն է ունեցել մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման, ձեռնարկատիրության խթանման և տեղական բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցում:

 

Վերջին շրջանում կառավարման խորհրդատվության մեկ այլ ծրագիր է իրականացվել «Համաշխարհային բանկ»-ի հետ համագործակցության շրջանակներում «ՀՀ փաստաբանական դպրոց»-ի համար դասընթացների պահանջարկի ուսումնասիրության, բիզնես ծրագրի և գործառնական ձեռնարկի մշակման տեսքով:

«Բի Էս Սի»-ն ձգտում է կառավարման խորհրդատվության միջոցով նորարար բիզնես լուծումներ առաջարկելու ընկերություններին` նպաստելով ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության բարձրացմանը, ձեռներեցների կառավարման հմտությունների բարելավմանը, ընկերությունների շահութաբերության աճին և, վերջապես, տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:

 

Մենք ձգտում ենք յուրաքանչյուր ընկերության համար գտնելու անհատական բիզնես լուծումներ, որոնք ոչ միայն կնպաստեն կատարողականի բարելավմանը, այլ նաև լիովին կհամապատասխանեն տվյալ ընկերության ռազմավորությանը, սկզբունքներին և արժեքներին: