25 Տարի. Կերտելով Ապագան

Մայիսի 17-ին մեծ տոն է։ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը նշում է գործունեության 25-ամյակը։ Միջոցառմանը հրավիրում ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր ներդրում են ունեցել #BSC-ի զարգացման և կայացման գործում, ում հետ աշխատել ենք այս տարիների ընթացքում, ում ճանաչում ենք։

Ուրախ կլինենք այդ նշանակալից օրը տեսնելու յուրաքանչյուրիդ՝ իրար հետ անցկացնելու հաճելի ուրբաթ երեկո և տալու գալիք 25 տարիների համատեղ գործունեության մեկնարկը:

Տոնական միջոցառումը տեղի կունենա մայիսի 17-ին, ժամը 19.00-ին՝ Elite Plaza Business Center-ի Մանթաշև սրահում (հասցե՝ Մովսես Խորենացու փող. 15): Մուտքն ազատ է:



Սկսված 1994 թ.-ից, լինելով Հայաստանում առաջին խորհրդատվական և թրեյնինգային ընկերությունը, որը մինչ այժմ շարունակում է իր գործունեությունը, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իր աշխատանքով նպաստել է Հայաստանում ներդրումների խթանմանը և մարզերի հավասարաչափ տնտեսական զարգացմանը: 25 տարիների ընթացքում կենտրոնի փորձագետները գործնական այցերով եղել են Հայաստանի բոլոր համայնքներում` տնտեսական ակտիվությանը նպաստող ծրագրերի իրականացման շրջանակներում:


Ընկերության աշխատակիցների կողմից մշակվել են 1,100 բիզնես պլան և ներդրումային ծրագիր, իրականացվել են 1,000-ից ավելի նախագծեր, 120-ից ավելի ոլորտային հետազոտություններ: #BSC-ն գործունեություն է ծավալել գյուղատնտեսության, արտադրության, սննդի վերամշակման, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում: