Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ` գործնական կապերի հաստատման միջոցառում

Աութսորսինգ և բջջային հավելվածներ, պատրաստի առևտրային և կրթական լուծումներ` մենք ընդգրկել ենք գրեթե բոլոր վիրտուալ ոլորտները: 

 

 

Այս բաց և անվճար միջոցառումը հնարավորություն է տալիս հանդիպել հայկական ՏՏ ոլորտի լավագույն ընկերություններից 16-ի հետ Լոնդոնում: Մասնակիցների ցանկին հնարավոր է ծանոթանալ www.ArmenianIT.co.uk վեբ կայքում և հանդիպում նշանակել նրանցից յուրաքանչյուրի հետ: Բացի այդ բոլոր ցանկացողները կարող են հանդիպել և զրուցել մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ Լոնդոնում` ոչ ֆորմալ միջավայրում: 

 

Միջոցառումը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր` 

 

 

 

Միջոցառումը տեղի կունենա մարտի 9-ին և 10-ին, Լոնդոնում, Double Tree by Hilton Hotel London - Ealing-ում 

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է: 

 

 

Նախագծի մասին 

 

Միջոցառումը կազմակերպվում է «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է` հաստատել երկարաժամկետ գործարար հարաբերություններ բրիտանական բիզնեսի և հայկական ՏՏ ընկերությունների միջև: Ծրագրին մասնակցելու համար ընտրվել են հայկական ՏՏ ոլորտի 15 առաջատար ընկերություններ, որոնք ներկայացնելու են իրենց ծառայություններն ու լուծումները Լոնդոնում կայանալիք այս միջոցառման ընթացքում: Բոլոր ընտրված ընկերությունները ունեն մեծ փորձ` ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում, և կարող են առաջարկել բարձրորակ ՏՏ ոլորտի ծառայություններ և լուծումներ բրիտանական շուկայի համար` ձևավորելով վստահելի և երկարատև գործընկերային հարաբերություններ բրիտանական ընկերությունների հետ: 

 

Կազմակերպիչներ

 

Նախագիծը ֆինանսավորվում է Երևանում բրիտանական դեսպանատան կողմից և իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հետ համատեղ: 

 

 

 

Մասնակիցների ցանկին ծանոթանալու և նրանցից ցանկացածի հետ հանդիպում նշանակելու համար` խնդրում ենք այցելել միջոցառման կայքը www.ArmenianIT.co.uk

 

 

 

 

 

 

 

Միջոցառման գործընկերներն են 

 

 

Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց  

 

Կազմակերպությունը օգնում է փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)` ձևավորելով բիզնես հնարավորություններ ԵՄ-ում և դրա սահմաններից դուրս: Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցը նախագծի պաշտոնական կազմակերպիչն է Լոնդոնում: 

 

 

Newable 

 

Կազմակերպությունն օգնում է սկսել բիզնես և ընդլայնել այն` ֆինանսավորման և ուղորդման աշխատանքների միջոցով: Կազմակերպությունը օգնում է ընկերություններին կողմնոշվել բիզնեսի ընթացքում առաջացած դժվարին հարցերում, խուսափել հնարավոր ռիսկերից` տրամադրելով անկախ խորհրդատվություն: Newable-ի միջազգային առևտրային խորհրդատուները օգնում են գործարարներին զարգացնել իրենց բիզնեսը արտերկրում: Կազմակերպությունն ունի նորարար մասնագետներ, ովքեր օգնում են ընկերություններին` լուծելու տեղական խնդիրներ: 

 

 

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն (ԻՏՁՄ) 

 

Միությունը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա է, որի գործունեությունը ուղղված է ապահովվելու ընկերությունների տնտեսական շահերը, բիզնեսի զարգացմանը և ՏՀՏ ոլորտի ուսումնասիրությանը: ԻՏՁՄ-ն ծրագրի պաշտոնական գործընկերն է: 

 

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ 

 

Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականին: Հիմնադրամը պետական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): ՓՄՁ-ն հանդիսանում է Լոնդոնում կայանալիք միջոցառման կազմակերպիչներից: 

 

 

Հայասատանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական Պալատ 

 

Առևտրաարդյունաբերական պալատի հիմնական առաքելությունն է` երկրում գործարար միջավայրի բարելավումը, արտահանման խթանումը, ներդրումների ապահովումը ինչպես նաև աջակցությունը փոքր ու միջին ձեռնարկություններին` և վերջնական նպատակը տնտեսական աճի ապահովումն է: ՀՀԱՊ-ն նախագծի գործընկերն է: 

 

 

Լոնդոնի Առևտրաարդյունաբերական Պալատ (LCCI) 

 

Առևտրաարդյունաբերական պալատը Լոնդոնի խոշորագույն անկախ ցանցային և բիզնեսի աջակցությամբ զբաղվող կազմակերպությունն է, որը ներկայացնում է բազմաթիվ ընկերությունների շահերը: LCCI -ն միջոցառման աջակիցներից է Բրիտանիայում: