«Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագիրը մեկնարկեց «ԴիջիԹեք էքսպո 2016»-ի ժամանակ

Հայկական ՏՏ ընկերությունների ներկայությունը բրիտանական շուկայում ապահովելու նպատակով սկսվում է ծրագիր, որն իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից` Երևանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ: Ծրագրի գործրնկերն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ): Ծրագրի հիմնական նպատակներն են հայկական և բրիտանական ՏՏ ոլորտի ընկերությունների միջև երկարաժամկետ գործարար կապերի հաստատումն ու գործնական պայմանագրերի կնքումը:

   

«Բի Էս Սի»-ն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը մասնակցեց «ԴիջիԹեք 2016» էքսպոյին, որի ժամանակ էլ պաշտոնապես մեկնարկեց «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագիրը: Ծրագրի մանրամասները ներկայացվեցին էքսպոյի բոլոր հետաքրքրվող մասնակիցներին և այցելուներին: Բացի այդ հոկտեմբերի 2-ին կայացավ «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագրի պաշտոնական ներկայացումը «Բի Էս Սի»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի կողմից: Ներկայացման ժամանակ պրն. Գևորգյանը ներկաներին մանրամասն ծանոթացրեց ծրագրի ընթացքի և նպատակների հետ, խոսեց ծրագրին դիմելու կարգի և պայմանների մասին ինչպես նաև պատասխանեց լսարանի հարցերին:

 

Նշենք, որ «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագրին կարող են դիմել Հայաստանում գրանցված ՏՏ ոլորտի գործող բոլոր ընկերությունները: Դիմումները ստանալուց և գնահատելուց հետո կկազմվի կարճ ցուցակ, որտեղ կընդգրկվեն այն ընկերությունները, որոնք`

 

 

 

    

2017թ.-ի փետրվար ամսին տեղի կունենա հայկական ՏՏ ոլորտի 10-15 ընկերություններից կազմված պատվիրարկության այցելություն Բրիտանիա, որտեղ նախատեսվում են գործնական հանդիպումներ հետևյալ տիպի ընկերությունների հետ.

 

 

 

 

 

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը, որը հասանելի է «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ֆեյսբուքյան պաշտոնական էջում www.facebook.com/AmenianBritishITinitiatives: Նույն էջում տեղադրվում են ծրագրի ընթացքի մասին մանրամասներ և նորություններ: Դիմում հայտը հնարավոր է միանգամից լրացնել նաև հետևյալ հղումով. https://goo.gl/forms/i7W893WNVk0FLHAv2

 

Մամուլի անդրադարձը`