Be Automated 2019 - բիզնես ավտոմատացման ցուցահանդես


Ապրիլի 20-ին ժ.11:00-ից 17:00-ն Էլիտ Պլազա Բիզնես Կենտրոնում տեղի կունենա Be Automated 2019 բիզնես ավտոմատացման ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գործընկեր է հանդիսանում նաև «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը։

 

Միջոցառման գլխավոր նպատակը ավտոմատացման խթանումն է Հայաստանում՝ընդգծելով նրա դերն ու ֆունկցիոնալ կարևորությունը։ Ցուցահանդեսը հնարավորություն կտա ամրապնդել համագործակցությունը Հայաստանում բիզնես ավտոմատացման կազմակերպությունների միջև, ներգրավել նոր հաճախորդներ և աշխատակիցներ: Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու բիզնես ավտոմատացման նորարարություններին, որտեղ իրենց բիզնեսի համար կգտնեն ճիշտ և գրագետ լուծումներ:

 

Միջոցառմանը ներկա են գտնվելու բարձրաստիճան պաշտոնյա անձիք, գործարարներ, լրագրողներ և այլոք: Ցուցահանդեսին ներկա են գտնվելու օտարերկացի ներդրողներ, ովքեր պատրաստվում են մինչև 15․000․000$ ներդրում կատարել ՏՏ ոլորտում:

 

Մանրամասների և գրանցման համար անցեք ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ ...