«ԶԱՐԴԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ» դասընթաց - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

 

«Զարդերի ձևավորում և պատրաստում» դասընթաց

 

 

ԵՄ համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի»-ի և IDeA-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» հաջորդ դասընթացն է «ԶԱՐԴԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ»-ը: Դասընթացը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր հետաքրքրվում են ձեռագործ աշխատանքներով, ունեն ստեղծագործական միտք և նորովի մոտեցում զարդարվեստի բնագավառում, ովքեր ցանկանում են տիրապետել տարբեր նյութերի հետ աշխատելու նրբություններին, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները զարդերի ձևավորման ասպարեզում, տիրապետել դիզայնի նրբություններին, գույնի, ոճի և տեսակի ընտրության հարցում ունենալ ձևավորված ճաշակ ու տեսակետ: 

 

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Ծանոթացում նյութերի հետ, դրանց օգտագործման առանձնահատկությունները և նրբությունները,

Պոլիմերային կավի կիրառումը ժամանակակից զարդարվեստում,

Դիլիջանյան մոտիվներով զարդերի էսքիզների ստեղծում,

Զարդերի պատրաստման տեխնոլոգիական գործընթաց,

Դետալների պատրաստում և դրանց համադրում,

Աշխատանք-որակ համադրության ապահովում,

Զարդերի պատրաստում և վերջնական արդյունքի ստացում:

 

Ժամանակացույց.

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 150 ժամ՝ ներառյալ տնային աշխատանքները և խորհրդատվությունը դասընթացավարի հետ:

Մեկնարկ՝ հունիսի 1, ժամը 11:00: Մնացած օրերը կորոշվեն 1-ին դասին:

 

Դասընթացավար.

Հասմիկ Սողոմոնյան

 

Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջանի համայնքային կենտրոն, հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 61:

Դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը 

Մասնակցությունը դասընթացին անվճար է:

 

Կոնտակտային տվյալներ.

077 56 47 78

development@bsc.am