«Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն. Ուղեցույց հայակական կազմակերպությունների համար» գրքի շնորհանդես

Հոկտեմբերի 5-ին Էրեբունի Պլազայում տեղի է ունեցել «Կորպորատիվ Սոցիլական Պատասխանատվություն. Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար» գրքի շնորհանդեսը:

Գիրքը հրատարակվել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և ԿՍՊ փորձագետ Նազարեթ Սեֆերյանի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն 2010 թվականին «Բի Էս Սի»-ի կողմից հրատարակված «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար» գրքի II լրամշակված հրատարակությունն է:

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան «Բի Էս Սի»-ի տնօրեն Սամվել Գևորգյանը, ԿՍՊ փորձագետ Նազարեթ Սեֆերյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Մաթիաս Լիխտենբերգերը և Էդվարդ Սաֆարյանը:

Պետք է նշել, որ միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը ի սկզբանե շատ մեծ էր, և գրքի շնորհանդեսին ներկա էին դեսպանությունների, հայկական և միջազգային ամենահայտնի կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարարներ:

Բացման խոսքը վստահված էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրի պատասխանատու Մաթիաս Լիխտենբերգին, ով ողջունեց հանրության նման հետաքրքրությունը ԿՍՊ-ն նկատմամբ:

 

Անրադառնալով գրքին Սամվել Գևորգյանը ներկայացրեց դրա բովանդակությունը, ծանոթացնելով գրքում տեղ գտած այն կազմակերպությունների օրինակներին, որոնք ակտիվորեն օգտագործում են ԿՍՊ գործիքները և ԿՍՊ-ն համարում են իրենց գործունեության կարևորագույն ուղություններից մեկը:

ԿՍՊ փորձագետ Նազարեթ Սեֆերյանն էլ ներկայացրեց ընդհանուր ԿՍՊ-ն նշանակությունն ու կարևորությունը, որպես բիզնեսի զարգացման և հանրության շրջանում ընկերության դրական համբավի ձևավորման միջոց:

Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ստացան իրենց հարցերը ուղղել խոսնակներին և պրակտիկ օրինակներով ծանոթանալ ԿՍՊ գործիքներին և դրանց օգտագործմանը:

 

Մամուլի անրադարձը`