«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» ծրագրի դրամաշնորհների հանձման արարողությունը

Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում ապրիլի 5-ին տեղի ունեցավ դրամաշնորհների հանձման պաշտոնական արարողությունը:

 

BSC-ի կողմից իրականացված ձեռնարկատիրության դասընթացների և բիզնես խորհրդատվության արդյունքում մասնակիցները մշակել էին իրենց բիզնես պլանները, և համաձայն ընտրական հանձնաժողովի գնահատման ընտրվել են բիզնես գաղափարներ, որոնք կֆինանսավորվեն:

 

 

Ծրագիրը իրականացվում է ՍՕՍ Մանկական Գյուղեր ՀԲՀ-ի հետ համագործակցության արդյունքում:
Շնորհավորում ենք մեր սկսնակ ձեռնարկատերերին և մաղթում հաջողություններ: