«Բի Էս Սի»-ն իրականացնում է զարգացման ծրագիր Դիլիջանում

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) IDeA հիմնադրամի հետ միասին իրականացնում է զարգացման ծրագիր, որը նպատակ ունի Դիլիջանում և հարակից համայնքներում խթանել տուրիզմը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

 

Ծրագրի ընդհանուր առաքելությունն է ոչ միայն խթանել տուրիզմի ոլորտը նշված թիրախային տարածքում, այլ նաև նվազեցնել Տավուշ մարզում գործազրկության մակարդակը՝ օգնելով աշխատանք փնտրողներին և գործազուրկներին:

 

«Բի Էս Սի»-ի կողմից իրականացվող ծրագրի ընթացքում մշակվելու և անցկացվելու են կարողությունների զարգացման մի շարք ծրագրեր, դասընթացներ և խորհրդատվություն: Հիմնական թեմաներն են՝ տուրիզմ և հյուրընկալություն, արվեստ և արհեստ, բիզնես պլանավորում և կառավարում: Ծրագրի շահառուները ներգրավվելու են Դիլիջան քաղաքից ինչպես նաև Հովք, Հաղարծին, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք և Թեղուտ համայնքներից: Ծրագրին կարող են մասնակցել ինչպես անհատներ այնպես էլ ՓՄՁ-ների ներկայացուցիչներ (կարող ենք մասնակցել՝ առցանց լրացնելով հայտադիմումը):

 

Դիլիջանը հարուստ է բնական, մշակութային և պատմական արժեքներով, որոնք կարող են ներգրավել ամենատարբեր հետաքրքրություններով զբոսաշրջիկներին: Շնորհիվ տարածաշրջանի գտնվելու վայրի և մարզում գտվող Դիլիջանի ազգային պարկի, ընտրված թիրախը պատմականորեն ասոցացվել է բնության և առողջության հետ: Դիլիջանը այսպիսով լավ դիրքում է ոլորտու, որպեսզի ներգրավի նաև էկո տուրիզմով հետաքրքրվող զբոսաշրջիկներին: Սա շատ կարևոր և զգալի շուկա է տարածաշրջանի ինչպես նաև երկրի տնտեսության համար:

 

Կառավարության ռազմավարության մեջ է մտնում Հայաստանի տուրիզմի ուղղությունները տարածել դեպի նոր տարածաշրջաններ՝ միաժամանակ շեշտը դնելով բնության և պատմական արժեքների վրա: Այս գործում արվեստը և արհեստը շատ կարևոր դեր ունեն տուրիզմի ոլորտի ընդհանուր զարգացման մեջ: Հայաստանը հայտնի է իր հազարամյա կավագործությամբ, քանդակագործությամբ ինչպես նաև զարդերի և գորգերի արտադրությամբ: Տարիների ընթացքում այս ազգային ձեռագործությունները վերածվել են ազգային արվեստի և արհեստի, որը դեռևս հիմնականում կենտրոնացված է Երևանում: Արվեստի և արհեստի ոլորտը շատ կարևոր ենթախումբ է, որը կարող է մեծ նշանակություն ունենալ նոր աշխատատեղեր ստեղծելու գործում՝ թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում:

 

Ծրագրի շրջանակներում ավելի քան 300 անձիք կմասնակցեն նախատեսված 13 տարբեր դասընթացներին և ևս 50 մարդ կստանա մասնագիտական խորհրդատվություն՝ կապված բիզնեսի պլանավորման և կառավարման հետ: Ծրագրի ավարտին մոտ 30 անձինք կստանան դրամաշնորհներ՝ իրենց սեփական բիզնեսը սկսելու համար:

 

«Բի Էս Սի»-ի կողմից կմշակվեն և կհրատարակվեն 3 տարբեր ձեռնարկներ ծրագրի շահառուների համար՝ հետևյալ թեմաներով.

1. Ինչպես հիմնել B&B բիզնես

2. Հաճախորդների սպասարկում հյուրընկալության ոլորտում

3. Ուղեցույց/ ստուգաթերթ B&B ծառայությունները բարելավելու համար

 

Մինչ այժմ արդեն անցկացվել են 7 տարբեր դասընթացներ՝ ներգրավելով ավելի քան 100 մասնակիցներ Դիլիջանից և հարակից համայնքներից: Ծրագիրը շարունակվելու է մինչ այս տարվա վերջ՝ նման կարևոր նախաձեռնության մեջ ներառելով էլ ավելի մեծ թվով շահառուներ: