«Բի Էս Սի»-ն #skillexpo-ում: Սեպտեմբերի 7-ին

 

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը մասնակցում է սեպտեմբերի 7-ին կայանալիք Կյել Նորդստրյոմի Business in FAANG Style ինսայթ սեսիայի շրջանակներում անցկացվող #skillexpo-ին:

Մենք կներկայացնենք այն ամենը, թե ինչ կարող ենք անել Ձեզ համար` Ձեր բիզնեսի զարգացման և առաջախաղացման նպատակով:

 

 

Կյել Նորդստրյոմը հանդիսանում է “Funky Business - Talent Makes the Capital Dance” և “Karaoke-capitalism” բեսթսելլերների համահեղինակը և ներկա ժամանակաշրջանում աշխարհի ամենափայլուն մտածողներից մեկն է համարվում: 

 

1999 թվականին լույս տեսած իր և իր գործընկեր Յոնաս Րիդեստրալի հեղինակած “Funky Business - Talent Makes the Capital Dance” գիրքը Նորդստրյոմին բերեց համաշխարհային ճանաչում։ Գիրքը դարձավ բիզնես գրականության հիթ և թարգմանվեց 32 լեզուներով։ Այն անվանում են նոր տնտեսական համակարգի մանիֆեստ:

 

Մենեջմենթի ոլորտի հեղինակավոր “The Thinkers 50” վարկանշային ցուցակը 2009 թվականին Կյել Նորդստրյոմին դասեց միջազգային մասշտաբով 23-րդ տեղը և ընդգրկեց նրան Եվրոպայի բիզնես-մտածողների TOP հնգյակում: International Guru League վարկանիշը նրան դասել է 5-րդ տեղում մենեջմենթի այնպիսի գուռուներից հետո, ինչպիսիք են Մայքլ Փորտերը, Հանս Թրոմփենարսուն և Տոմ Փիթերսը: