«ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ» դասընթաց - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

 

«Լուսանկարչություն» դասընթաց

 

 

Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր հետաքրքրվում են լուսանկարչությամբ, ցանկանում են տիրապետել լուսանկարչական հմտություններին, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները լուսանկարչության ոլորտում, ձեռք բերել նոր գործիքներ և տեխնիկաներ:

 

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Լուսանկարչության հիմունքներ,

Ինչպես է աշխատում լուսանկարչական ապարատը,

Լուսանկարչական ապարատի հիմնական ֆունկցիաներ,

Լուսանկարչության հիմնական կանոնները,

Գործնական աշխատանք ապարատի հետ,

Լուսանկարչության հիմնական տեսակները (բնություն, դիմանկար, ազատ ոճի, գիշերային լուսանկարչություն),

Լուսանկարների մշակում / ծրագրերի ուսումնասիրում:

 

Ժամանակացույց.

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 40 ժամ՝ ներառյալ խորհրդատվությունը դասընթացավարի հետ:

Մեկնարկ՝ օգոստոսի 8, ժամը 16:00:

Դասընթացի օրեր/ժամեր` երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, 16:00-18:00

 

Դասընթացավար.

Նարեկ Տէր Պօղոսեան

 

Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջանի համայնքային կենտրոն (Դիլիջանի N1 ավագ դպրոց), հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 61:

 

Գրանցում.

Լուսանկարչության դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը:

Մասնակցությունը դասընթացին անվճար է: