«ԿԱՎԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» դասընթաց - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

 

«Կավագործություն» դասընթաց

 

 

Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր հետաքրքրվում են կավագործությամբ, ցանկանում են տիրապետել կավագործության հմտություններին կամ ձեռք բերել նոր գիտելիքները և հմտությունները ոլորտում: Դասընթացը կվարի և իր փորձով ու նոր տեխնիկաներով կկիսվի միջազգային մասնագետ Յարոսլավ Զաբավսկին: Բոլոր նյութերը և գործիքները կտրամադրվեն ծրագրի շրջանակում:

 

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Նախնական աշխատանք կավի հետ. Նյութի ուսումնասիրություն, հիմնական հատկությունները,

Կավի և կավային խառնուրդի ստացման փուլերը,

Ջնարակապատում և կավի թրծում վառարանում,

Կավե պարզ մարմինների պատրաստում; բալոններ, տուփեր, գավաթներ ,

Տափակ մարմինների պատրաստում; ափսեներ, սկուտեղներ ,

Թեյամանների, սափորների պատրաստում; կափարիչների, պոչերի, բռնակների կցում,

Կավե մարմինների ձևավորում:

 

Ժամանակացույց.

Դասընթացի տևողություն է 4 շաբաթ, շաբաթական 3 անգամ՝ ներառյալ խորհրդատվությունը դասընթացավարի հետ:

Մեկնարկ՝ օգոստոսի 20, ժամը 17:00:

 

Դասընթացավար.

Դասընթացը կանցկացնի միջազգային մասնագետ Յարոսլավ Զաբավսկին: Դասընթացի լեզուն՝ ռուսերեն:

 

Դասընթացի անցկացման վայր.

UWC Դիլիջանի միջազգային դպրոց:

 

Գրանցում.

Կավագործության դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը:

Մասնակցությունը դասընթացին անվճար է:

Ուշադրություն՝ կարող են ներկայանալ միայն այն անձինք, ովքեր նախապես գրանցվել են և ում հետ կապ է հաստատվել, քանի որ մասնակիցների ցանկը նախապես տրվելու է միջազգային դպրոցի պահակակետ:

Մասնակցության նվազագույն տարիքը` 16 տարեկան: