«ՓՄՁ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ» դասընթաց - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

 

«ՓՄՁ Կառավարում և Մարքեթինգ» դասընթաց

 

 

Դասընթացը նախատեսված է բոլոր ՓՄՁ ներկայացուցիչների ու անհատ ձեռներեցների համար, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց մարքեթինգային գործողությունների և կառավարման գործառույթների արդյունավետությունը, տիրապետել նոր գործիքների ու տեխնիկաների, ինչպես նաև բոլոր այն պոտենցիալ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ մարքեթինգի և կառավարման ոլորտներում:

 

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Կառավարման հիմնական գործառույթները,

Ռեսուրսների կառավարում,

Մարքեթինգային ռազմավարություն,

Մարքեթինգային հետազոտություն,

Շուկայի սեգմենտացիա. Թիրախային հաճախորդներ,

Առաջխաղացման հիմնական ուղղություններ. Օնլայն, օֆֆլայն,

Վաճառքների կառավարում:

 

Ժամանակացույց.

Մեկնարկ՝ սեպտեմբերի 25, ժամը 10:00

 

Դասընթացավար.

Դասընթացը կանցկացնի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր-տնօրեն, «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը:

 

Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջանի համայնքային կենտրոն, հասցե՝ ք.Դիլիջան, Մյասնիկյան 61:

 

Գրանցում.

Դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը:

Մասնակցությունը դասընթացին անվճար է:

Մասնակցության նվազագույն տարիքը` 16 տարեկան: