«ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի սկսնակ ձեռներեցների և գործող ՓՄՁ-ների համար անվճար դասընթացներ

 

«ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ»

 

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը Հայաստանի «Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնի» հետ համատեղ, իրականացնում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հաջող սկիզբ» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվելու են անվճար դասընթացներ Սյունիքի մարզում: Բոլոր սկսնակ ձեռներեցները, ովքեր ցանկանում են հիմնել սեփական բիզնես և բոլոր գործող ՓՄՁ-ները, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ հրավիրվում են դիմել Սիսիան և Կապան քաղաքներում անցկացվելիք դասընթացներին:

 

 

Ծրագրի շրջանակներում, «Բի Էս Սի»-ի փորձառու մասնագետների օգնությամբ, մասնակիցները հնարավորություն կունենան բարելավել սեփական ձեռնարկատիրական հմտությունները և ստանալ շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման վերաբերյալ գիտելիքներ և գործարար հմտություններ: Ծրագրի ընթացքում մասնակիցները կմշակեն նաև իրենց անհատական գործարար ծրագրերը և կիրականացնեն դրա իրագործման աշխատանքներ: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղում:

 

Հասցե

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Գարեգին Նժդեհի 2

 

Հեռախոս

010 23-97-40, 098 31-10-05

 

Էլ. փոստ 

syunik@smednc.am

 

Ծրագրի մանրամասներն այստեղ՝

https://www.smednc.am/am/content/training/;   https://lnkd.in/gyqk8gU