BSC-ի հատուկ դերը ԴիջիԹեք 2017 էքսպոյում

ԴիջիԹեք ամենամյա էքսպոներին մասնակցելը BSC-ի համար արդեն դարձել է բիզնեսի զարգացման` տարվա ամենաարդյունավետ և ոգևորիչ հնարավորություններից մեկը: Որպես հայկական ՏՏ ոլորտի ամենամեծ միության՝ ԻՏՁՄ-ի անդամ, BSC-ն ակտիվորեն մասնակցել է միության կողմից կազմակերպված բոլոր գլխավոր միջոցառումներին և ցուցահանդեսներին` վերջին մի քանի տարիների ընթացքում: Լինելով տարածաշրջանում տեխնոլոգիական ոլորտի մեծագույն ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք Էքսպոն մեզ համար միշտ եղել է հիանալի հնարավորություն՝ հանդիպելու մեր գործընկերներին և ներկայացնելու ՏՏ ոլորտի համար մշակված զարգացման ծրագրերն ու լուծումները:

 

Այս տարի Էքսպոյի կազմակերպիչները հանդես են եկել հիանալի նախաձեռնությամբ՝ BSC-ի մասնագետների կոմից տեղում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն էքսպոյի բիզնես այցելուներին՝ ուղղորդելով նրանց ամենահամապատասխան մասնակից ՏՏ ընկերությունների մոտ: Եվ քանի որ BSC-ի հիմնական նպատակներից մեկն է աջակցել հայկական ՏՏ բիզնեսի զարգացմանը, առաջարկված նախաձեռնությունը միանգամից ողջունվեց մեր թիմի կողմից և իրականացվելու է ԴիջիԹեք 2017 էքսպոյի ընթացքում:

 

 

ԴիջիԹեք էքսպոյի բոլոր բիզնես այցելուները հնարավորություն կունենան ստանալ մասնագիտական բիզնես խորհրդատվություն BSC-ի խորհրդատուների կողմից հենց էքսպոյի ընթացքում՝ Երևան էքսպո կենտրոնի 3-րդ հարկում գտնվելիք BSC-ի տաղավարում: Մեր փորձառու մասնագետները անհատապես աշխատելու են յուրաքանչյուր բիզնես այցելուի հետ՝ օգնելով բացահայտել յուրահատուկ բիզնես կարիքները, ուսումնասիրել հասանելի լուծումներն ու հնարավորությունները ինչպես նաև այցելուներին ուղղորդել ամենահամապատասխան մասնակից ՏՏ ընկերությունների ամենահամապատասխան ներկայացուցչների մոտ:

 

Այս տարվա՝ BSC-ի կողմից էքսպոյի ընթացքում տրամադրվելիք բիզնես խորհրդատվությունը կօգնի.  

Տրամադրել բարձրակարգ և ճշգրտորեն թիրախավորված կապեր ստեղծելու հնարավորություններ այցելու և մասնակից բիզնեսներին,

Բիզնես այցելուներին ստանալ մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն էքսպոյի ընթացքում,

Բարձրացնել արտասահմանյան բիզնես այցելուների և մասնակից ՏՏ ընկերությունների միջև կապերի արդյունավետությունը:

 

ԴիջիԹեք 2017 էքսպոն տեղի կունենա սեպտեմբերի 29-ից մինչև օգոստոսի 1-ը Երևան Էքսպո կենտրոնում: BSC-ի տաղավարը տեղակայված է լինելու տարածքի 3-րդ հարկում, որտեղ մեր մասնագետները կսպասեն ողջունել և աջակցել էքսպոյի բոլոր բիզնես այցելուներին: