BSC-ին մասնակցել է ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումին 2017-ին

BSC-ին նախաձեռնել էր թեմատիկ քննարկում՝ ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում, որը տեղի է ունեցել հունիսի 9-ին, ժամը 12:00-ից 14:00-ն Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Քննարկման թեման էր «ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացումը ՏՏ լուծումների միջոցով»:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին BSC-ի կողմից իրականացված՝ ՓՄՁ-ների կողմից ՏՏ լուծումների կիրառման համառոտ ուսումնասիրության արդյունքները, որից հետո հայկական առաջատար ՏՏ ընկերություններից մեկի՝ «ՄերՍոֆթ»-ի տնօրեն Տիգրան Մանուկյանը խոսեց բիզնեսի կորպորատիվ հիշողության մասին: Պարոն Մանուկյանը ներկայացրեց բիզնեսի կառավարման և ավտոմատացման առաջարկվող գործիքները և պարզբանեց՝ ինչու է պետք ընկերության հիմնադրման առաջին օրվանից օգտագործել համապատասխան ՏՏ լուծումներ:

 

Պարոն Մանուկյանի ներկայացումից հետո իրենց հաջողության պատմությունով կիսվեց Նաիրիան ընկերության ներկայացուցիչը ի դեմս՝ Սոնա Հովասափյանի, ով խոսեց «Մեր Սոֆթ» ընկերության կողմից առաջարկված ՏՏ լուծումները օգտագործելու արդյունքում ունեցած արդյունքների մասին: Սոնա Հովասափյանը համառոտ ներկայացրեց Նաիրիան ընկերությունը, ապա խոսեց ընկերության այն խնդիրների մասին, որոնք ունեցել էին մինչև «Մեր Սոֆթ» ընկերության լուծումներից օգտվելը: Տիկին Հովասապյանը նաև ներկայացրեց այն արդյունքները, որոնց Նաիրիան ընկերությունը հաջողությամբ հասել է «ՄերՍոֆթ»-ի առաջարկած ՏՏ լուծումները ներդնելուց հետո:

Հաջորդիվ Մայքրոսոֆթ Հայաստանի ներկայացուցչների կողմից իրականացվեց «Մայքրոսոֆթի տեխնոլոգիաները ՓՄՁ-ների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով» թեմայով ներկայացումը: Սկզբի համար Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն՝ Լիանա Կորկոտյանը խոսեց Բիզնեսի Թվայնացման մասին՝ ներկայացնելով այն փոփոխությունները և հնարավորությունները, որոնք առաջացել են ՏՏ լուծումների զարգացմանը զուգընթաց: Նրան շարունակեց Արմեն Ջուհարյանը՝ Մայքրոսոֆթ Հայաստանի առաջատար ՏՏ խորհրդատուներից, խոսելով բիզնեսների համար Մայքրոսոֆթի լուծումների մասին:

Հիմնական ներկայացումներից հետո տեղի ունեցավ թեմատիկ պանելային քննարկումը, որին մասնակցեցին.

 

- «Staff.am»-ի համահիմնադիր՝ Լուիզա Ավետիսյանը, ով խոսեց ոլորտում առկա խնդիրների ու հնարավորությունների մասին, ինչպես նաև այդ խնդիրների և կարիքների բացահայտման միջոցների և գործիքների մասին: Տիկին Ավետիսյանը ներկայացրեց նաև այն առաջարկվող լուծումները, որոնք «Staff.am»-ը առաջարկում է հայկական ՓՄՁ-ներին: 

 

- «ՄերՍոֆթ» ընկերության տնօրեն՝ Տիգրան Մանուկյանը, ով քննարկաման այս հատվածում խոսեց, շուկայում առկա ՏՏ լուծումների վերաբերյալ ինչպես նաև այն կոնկրետ խնդիրների մասին, որոնք հնարավոր է լուծել և այդ ՏՏ գործիքների միջոցով, դրանց առավելություններնութերի ու թերությունների մասին: 

 

- «Գլոբալ Էյ Էմ» ՀԿ-ի նախագահ՝ Գևորգ Պողոսյանը, ով հիմնականում քննարկում էր startup-երի համար ներդրումային հնարավորությունները տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում: Պարոն Պողոսյանը խոսեց նաև նոր դեռևս ստեղծման փուլում գտնվող հարթակի՝ Business Angel Network-ի մասին, որն էլ ավելի լայն հնարավորություններ կընձեռնի հայկական startup-երին:

 

- Աշխարհի թոփ 15 Քրաուդֆանդինգի էսպերտներից՝ Նարեկ Վարդանյանը, ով խոսեց Քրաուդֆանդինգի որպես ներդրումներ ներգրավելու նոր միջոցի և Հայաստանում դրա հնարավորությունների մասին:

Քննարկման վերջում ներկայացվեց «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի՝ ՏՏ ոլորտի ընկերությունների համար նախատեսված նոր մշակված լուծումների հարթակը: Այն մասնագիտական կարողությունների և բիզնեսի զարգացման հնարավորություններ է ընձեռելու հայկական ՏՏ ոլորտի բոլոր ընկերություններին՝ անկախ չափից և մասնագիտացման ուղղությունից: Մանրամասները հասանելի են այստեղ` www.it.bsc.am