BSC-ն ներկայացվել էր ԴիջիԹեք 2017 էքսպոյում

Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական էքսպոն՝ ԴիջիԹեք 2017-ն այս անգամ տեղի ունեցավ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը: Ինչպես ամեն տարի այս անգամ ևս BSC-ն մասնակցեց ցուցահանդեսին՝ ներկայացնելով մեր լուծումները և բիզնեսների համար մի շարք հնարավորությունները: Էքսպոյի անցկացման երեք օրերի ընթասքում մեր թիմը ուրախ էր ողջունել բոլոր այցելուներին մեր տաղավարում և պատմել նրանց մեր ընթացիկ և ապագա ծրագրերի մասին ամեն ինչ: Մեր ծրագրերից մեկը՝ Quick Start-ը առանձնապես հետաքրքիր էր մեր այցելուների շրջանակում: Ծրագրի ամբողջ կոնցեպտը բարձր գնահատվեց բոլորի կողմից քանի որ այն տարբերվում է այլ հնարավորություններից՝ գործընկեր ընկերություններին հնարավորություն տալով աշխատանքի վերցնել մասնագիտացած կադրեր իսկ մասնակիցներին՝ աշխատել ոլորտի առաջատար ընկերությունների հետ:

 

 

Սրա հետ մեկտեղ մեր այս տարվա ԴիջիԹեքյան նպատակներից մեկը բացի մեր լուծումների ներկայացումից նաև մասնագիտական խորհրդատվություն տրամադրելն էր էքսպոյի բիզնես այցելուներին. Այս տարի Էքսպոյի կազմակերպիչները հանդես էին եկել այս նախաձեռնությամբ՝ BSC-ի մասնագետների կոմից տեղում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն՝ ուղղորդելով նրանց ամենահամապատասխան մասնակից ՏՏ ընկերությունների մոտ: Այսինքն ԴիջիԹեք էքսպոյի բոլոր բիզնես այցելուները հնարավորություն ունեին ստանալ մասնագիտական բիզնես խորհրդատվություն BSC-ի խորհրդատուների կողմից հենց էքսպոյի ընթացքում՝ BSC-ի տաղավարում: Մեզ մոտեցած բիզնես այցելուները ստացան անհատական խորհրդատվություն, որն օգնեց բացահայտել յուրահատուկ բիզնես կարիքները, ուսումնասիրել հասանելի լուծումներն ու հնարավորությունները ինչպես նաև այցելուներին ուղղորդել ամենահամապատասխան մասնակից ՏՏ ընկերությունների ամենահամապատասխան ներկայացուցչների մոտ:

 

Բացի այդ IMC Armenia-ի հետ համատեղ BSC-ն նախաձեռնել էր մասնագիտական քննարկում «Ինչպե՞ս բարձրացնել ՏՏ ընկերության գործունեության արդյունավետությունը բիզնես խորհրդատվության միջոցով» թեմայով՝ էքսպոյի անցկացման առաջին օրը: Հրավիրված խոսնակները քննարկեցին հետևյալ թեմաները.

 

Մասնագիտական, կառավարման, օրենսդրական ու հարկային խորհրդատվական ծառայությունները սկսնակ ու կայացած
     ՏՏ ընկերությունների համար
։  Խոսնակ՝ Արտակ Զոփունյան, IMC Armenia նախագահ, FinLex հիմնադիր

Բիզնեսի և ՏՏ ոլորտի միջև կամուրջներ։
     Խոսնակ՝ Նաիրա Մարգարյան, IMC Armenia խորհրդի անդամ, Vink համահիմնադիր

ՏՏ կազմակերպությունների բրենդինգի առավելություններն ու բացթողումները։
     Խոսնակ՝ Էդուարդ Քանքանյան, Braind, Art-տնօրեն.


ՏՏ կազմակերպությունների հիմնական մարտահրավերները։
     Խոսնակ՝ Գևորգ Սաֆարյան LimeTech, Earlyone հիմնադիր և տնօրեն

 

BSC-ի թիմը ուրախ էր բոլոր և ամեն այցելույին էքսպոյի ընթացքում և անհամբերությամբ սպասում է հետագա համագործակցության հնարավորություններին: