«Բիզնեսի անատոմիա» հաղորդաշար

Ինչպե՞ս դիմել գործատուին, ի՞նչ հարցերի նախապատրաստվել հարցազրույցից առաջ, ինչպե՞ս ներկայանալ` լավ աշխատանք ձեռք բերելու համար: Ինքնակրթությունը` որպես բարձր վարձատրվող աշխատանքի ուղիղ ճանապարհ:

 

Lratvakan.am-ի «Բիզնեսի անատոմիա» հաղորդաշարի 2015 թվականի փետրվարի 27-ի թողարկմանը քննարկվել են աշխատաշուկայի միտումներն ու գործատուի պահանջները: Հյուրընկալվել են «Բի Էս Սի»-ի տնօրեն Սամվել Գևորգյանը և «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի տնօրեն Հասմիկ Սահակյանը: