Բիզնեսի Զարգացման Հարթակ #ԳՈՐԾԱՐԱՐ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը #Գործարա® Բիզնեսի Զարգացման Հարթակի կազմակերպիչներից է:

 

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում #Գործարա® Բիզնեսի զարգացման հարթակը՝
Գործարա®-ը հարթակ է, որի նպատակն է միավորելու և զարգացնելու Հայաստանի բիզնես միջավայրը, որն իր մեջ ներառում է բոլոր անհրաժեշտ տենդեցներն ու գործիքները։ Այն նախատեսված է ներկա և ապագա գործարարների համար: Հարթակի մասնագետները պատրաստ են իրենց ներդրումով, փորձով, գիտելիքներով և խորհրդատվությամբ օգնել Հայաստանի բիզնեսի զարգացմանը։

 

Ի՞նչ հարթակներից է բաղկացած #Գործարա ® Բիզնեսի զարգացման հարթակը՝


1. Քննարկումներ
Քննարկման հարթակը Ձեզ հնարավորություն է տալիս ծանոթանալու Հայաստանում առկա բիզնեսի զարգացումներին և միտումներին,ինչպես նաև առկա խնդիրների և դրանց լուծումներին։ Կարևոր գործոն է հանդիսանում նաև ներդրումները բիզնեսում։ Խոսնակները կպատմեն ներդումների դերի և կարևորության մասին Հայաստանի բիզնես շուկայում։

 

2. Բիզնեսի հմտություններ
Բիզնեսի տարբեր ոլորտի կայացած մասնագետներ, ինչպես սկսնակ, այնպես էլ շուկայում արդեն ճանաչում ձեռք բերված, կկիսվեն իրենք հմություններով, թե ինչպես հասնել հաջողության, հաղթահարելով խոչընդոտները և լուծումներ գտնել և զարգանալ։

 

3. Մենթորներ
Մենթորները միջոցառման ընթացքում ընտրեն մի քանի սկսնակ գործող բիզնես, ում կաջակցեն 1 տարվա ընթացքում՝ տրամադրելով պրակտիկ գիտելիքներ բիզնեսի զարգացման համար։

 

4. Բիզնեսի վարպետներ
Բիզնեսի վարպետները սիրով կպատասխանեն բիզնես ոլորտին վերաբերող հարցերին, կտան խորհուրդներ կոնկրետ Ձեր ոլորտի վերաբերող խնդիրներին։

 

Հունիսի 21-ին Էլիտ Պլազա Բիզնես Կենտրոնում տեղի կունենա հարթակի անդրանիկ միջոցառումը, որի օրակարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով...