Business Start Հայաստանում - Մեծ կոնֆերանս

Հոկտեմբերի 13-ին անցկացվեց Business Start Հայաստանում - Մեծ կոնֆերանսը` 3-ը 1-ում:

1․ Կոնֆերանսի ժամանակ բիզնեսի ոլորտում մեծ փորձ ունեցող ընկերությունների հիմնադիրներ ներկայացրեցին իրենց սկզբունքները, թե ինչպես արդյունավետ բիզնես հիմնել։

2․ Գործում էր «Բիզնես սթարթ» էքսպոն: Ներկայացվեցին լուծումներ, որոնք օգնելու են սկսնակ բիզնեսներին ավտոմատացման, ֆինանսների, մարքեթինգի, թվային մարքեթինգի, կահավորման և այլ ոլորտներում։

3․ Աշխատանքի տոնավաճառ։ Տարբեր մասնակիցներ ներկայացրեցին իրենց CV -ները, որոնք հետագայում կփոխանցվեն կոնֆերանսի մասնակից գործարարներին, ում աշխատակիցներ են պետք։

 

Կոնֆերանսը տվեց հիանալի հնարավորություն․

ԱՆՎՃԱՐ լսելու հայտնի և հաջողակ գործարարների ելույթները,
մոտիկից ճանաչելու տարբեր ընկերությունների ներքին մշակույթին,
իմանալու թափուր աշխատատեղերի մասին, գտնելու աշխատանք։
ծանոթանալու և շփվելու մարդկանց հետ, ովքեր ունեն նման հետաքրքրություններ։

 

Կոնֆերանսում որպես խոսնակ ելույթ ունեցավ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը, ով ներկայացրեց 5 ոլորտ, որ արժե բիզնես սկսել Հայաստանում: