#CoffeeChat. Բիզնես խնդիրների լուծումը՝ մեկ բաժակ սուրճի շուրջ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր Սամվել Գեւորգյանը գործարկել է նոր նախագիծ՝ #CoffeeChat, որի մասին նա պատմում է Banks.am-ի համար գրված իր հոդվածում

***


Հայկական բիզնեսը կանգնած է երկու մարտահրավերների առջեւ: Առաջինը, երբ ներկա ճգնաժամի արդյունքում մասնավոր հատվածի հազարավոր ձեռնարկություններ ուղղակի արգելափակված են ու հնարավորություն չունեն վարելու նորմալ գործունեություն: Երկրորդը, երբ այդ դադարի շրջանում բիզնեսը վերաբեռնավորվելու հնարավորություն է ստանում: Եվ, խնդիր է դրված բիզնեսի սեփականատերերի առջեւ՝ ինչպես արագ եւ արդյունավետ արձագանքել այս իրավիճակում:

 

Երբ մեկ ամիս առաջ այդ մարտահրավերները դեռեւս ակտուալ չէին, «Բի Էս Սի» բիզնեսի կառավարման խորհրդատվական ընկերությունում ծնվեց «#CoffeeChat Սամվել Գեւորգյանի հետ» գաղափարը. ի սկզբանե հիմքում դրված էր բիզնեսի խնդիրների արագ ախտորոշման եւ արդյունավետ լուծումներ գտնելու գաղափարը:

 

 

#CoffeeChat-ի համար ընտրված ձեւաչափերը լուծում են տարբեր խնդիրներ: Երկկողմանի հանդիպումը գործող բիզնեսի հիմնադրի, տնօրենի կամ մենեջերի հետ նպատակ ունի ի հայտ բերել արտաքին եւ ներքին բոլոր այն խոչընդոտները, որոնք արգելափակում են բիզնեսի արագ զարգացմանը: Փոքր թիմային հանդիպումների արդյունքը, որին միանում են մասնագետները եւ պատասխանատու անձիք երկու կողմից, կլինեն արդիական լուծումները, որոնք կոնկրետ ընկերությանը հնարավորություն կտան՝ բարձրացնելու մրցակցային գրավչությունը, գտնելու ֆինանսավորման նոր աղբյուրներ, ստեղծելու նոր ապրանքներ կամ ծառայություններ, փնտրելու ուղիներ նոր շուկաներ մուտք գործելու համար:

 

Երրորդ, խմբային հանդիպումների նպատակն է ներգրավել ոլորտային մասնագետներ եւ այլ ընկերությունների ղեկավար անձանց` համատեղ ուժերով եւ փորձագիտական մոտեցումներով ուղիներ գտնել՝ այս կամ այն ոլորտի զարգացման միտումները, ռիսկերը եւ հնարավորութունները հասկանալու համար: Ու այս ամենը մեկ բաժակ սուրճի շուրջ, երբ ազատ ու անկաշկանդ մթնոլորտը հնարավորութուն կտա արագ բացահայտել բոլոր խնդիրները եւ գտնել հնարավոր լուծումներ:

 

Վարակի տարածման եւ մասնավոր հատվածի գործունեության սափմանափակումները որոշակի փորփոխություններ մտցրին #CoffeeChat-ի գործիքակազմում եւ բովանդակության մեջ՝ առանց գաղափարական փոփոխությունների: Ավելացան առցանց գործիքներ, մասնավորապես՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերը, մեսինջերները եւ առցանց #CoffeeChat կազմակերպելու քննարկումները: Ավելին, հիմա հնարավորություն կա ավելի ակտիվորեն օգտագործել Սամվել Գեւորգյանի ֆեյսբուքյան էջով հանդիպում գրանցել եւ կազմակերպել առցանց, դեմ առ դեմ #CoffeeChat կազմակերպել: Բովանդակային առումով՝ ավելացան նոր թեմաներ, որոնք բխում են բիզնեսի ճգնաժամային կառավարման կարիքներից:

 

Իսկապես, հայկական բիզնեսի համար վերալիցքավորվելու ժամանակն է: Պետք է օգտագործել այս ժամանակը, երբ հնարավորութուն է ծագում բիզնեսի ամբողջ շղթան օղակ առ օղակ հետազոտելու, վերացնելու թույլ կետերը, կապերը օղակների միջեւ ուժեղացնելու եւ այս ամենից հզորացած դուրս գալու: #CoffeeChat-ը տալիս է այդ հնարավորությունը: Ուղղակի պետք է արձագանքել, նախաձեռնել, գործել եւ զարգանալ: