ԴիջիԹեք բիզնես ֆորում

«Բի Էս Սի»-ն մասնակցել է ԴիջիԹեք բիզնես ֆորումին, որի ընթացքում ներկայացրել է իր նոր ռազմավարական ուղղությունը՝ բիզնես լուծումների առաջադրումը նորարար տեխնոլոգիաների ոլորտում:

Հիմնական նպատակն է աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին՝ արտասահմանում և ներքին շուկայում ֆոնդեր և գործընկերներ գտնելու հարցում, ինչպես նաև մատուցել խորհրդատվական ծառայություններ` ընկերությունների կատարողական հմտությունները բարձրացնելու համար:

Ֆորումի ընթացքում ընկերության տնօրեն Սամվել Գևորգյանը 30-ից ավելի մասնակիցների ներկայացրել է ՏՏ ոլորտի խնդիրները և հաջողված օրինակները, ինչպես նաև խորհրդատվության դերն այդ խնդիրները հաղթահարելու գործում: