ԵՄ համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի»-ի և IDeA-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» երկրորդ դասընթացն է` «ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ»:
Դասընթացը նախատեսված է այն անձանց, որոնք հետաքրքրվում են ձեռագործ աշխատանքներով, ունեն բազային ընդունակություններ ասեղնագործության ոլորտում և ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները, տիրապետել դիզայնի նրբություններին, ինչպես նաև գույնի, ոճի և տեսակի ընտրության հարցում ունենալ ձևավորված ճաշակ ու տեսակետ:
Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.
Ասեղնագործության հիմնական սկզբունքներ և նրբություններ,
Ժանյակագործության հիմնական սկզբունքներ և նրբություններ,
Անհրաժեշտ պարագաների և նյութերի ընտրության չափանիշներ,
Գույների, նախշերի և ոճի ճիշտ ընտրություն,
Ձեռագործ աշխատանքի ստեղծման փուլերին ծանոթացում,
Աշխատանք-որակ համադրության ապահովում
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան.
Ստեղծել գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև պատկերացում կազմել դրանց հետ կապված բոլոր նրբությունների մասին:
Ձևավորել անհատական ճաշակ գույների, ոճի և դիզայնի վերաբերյալ:
Դասընթացի շրջանակներում ստեղծել նրբաճաշակ և իրացվելի պարագաներ:
Դասընթացից ստացված հմտությունները կիրառել նաև հետագայում՝ ստեղծելով նոր տեսակի աշխատանքներ:
Արտացոլել դիլիջանյան յուրահատուկ ոճը ստեղծված աշխատանքներում:
Ժամանակացույց.
Յուրաքանչյուր խմբի համար դասընթացի ընդհանուր տևողությունն է 150 ժամ՝ ներառյալ տնային աշխատանքները և խորհրդատվությունը դասընթացավարի հետ:
Բուն դասընթացը տեղի կունենա շաբաթը 3 անգամ, յուրաքանչյուրը դասընթացը կտևի 2-4 ժամ
Խումբ 1.
Մեկնարկ՝ մարտի 19, ավարտ՝ ապրիլի 19
Խումբ 2.
Մեկնարկ՝ ապրիլի 23, ավարտ՝ մայիսի 23
Մարտի 19-ին դասընթացը կսկսի ժամը 15:00-ին: Հետագա օրերի վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի ավելի ուշ:
Դասընթացավարներ.
Նատաշա Քալֆայան, Աննա Սաղոյան
Դասընթացի անցկացման վայր.
Դիլիջանի համայնքային կենտրոն, հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 61
Ասեղնագործություն և ձևավորում դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը:
Մասնակցությունը դասընթացին անվճար է: