«ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԴԻԶԱՅՆ» դասընթաց - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

                    

 

ԵՄ համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի»-ի և IDeA-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» դասընթացների շարքն սկսում ենք բոնուս-սեմինարով՝ «ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԴԻԶԱՅՆ»:

Դասընթացը նախատեսված է այն անձանց, որոնք ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ բրենդավորման և դիզայնի բնագավառում և հետագայում կարող են դրանք կիրառել իրենց սեփական բիզնեսն սկսելիս, որոնք արդեն ունեն իրենց սեփական ոճը և պատկերացումը բրենդի, լոգոյի, գույների հետ կապված, բայց ցանկանում են ստանալ մասնագիտական ուղղորդում:

 

Սեմինարի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Բրենդի և բրենդավորման գործընթացի ուսումնասիրություն,

Ծանոթացում համաշխարհային բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններին,

Գույնի, ձևի, ոճի մասին պատկերացում և վերջիններիս ճիշտ ընտրություն,

Կորպորատիվ ոճի ձևավորում, դիզայներական մոտեցում բիզնեսին և հմտությունների զարգացում,

Լոգոյի ստեղծման և մշակման գաղափարների, փաթեթավորման ու ստեղծածը գեղեցիկ ներկայացնելու կարողությունների զարգացում:

 

Սեմինարից ակնկալիքներ.

Ուղղորդել մասնակիցներին ձևավորել իրենց սեփական ոճը,

Պատկերացում կազմել նախընտրելի գույների, դիզայնի վերաբերյալ,

Կողմնորոշվել արվեստի և արհեստի հետագա դասընթացների ընտրության հարցում,

Ստեղծել մրցունակ լոգո, ունենալ յուրահատուկ և տարբերվող ձեռագիր սկսնակ բիզնեսում,

Տիրապետել փաթեթավորման և ձևավորման հմտություններին:

 

Ժամանակացույց.

Շաբաթական 3 դասընթաց, յուրաքանչյուրը 2 ժամ:

Մեկնարկ՝ մայիսի 2, ավարտ՝ մայիսի 28:

Ընդհանուր տևողությունն է 24 ժամ:

Առաջին դասը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 14.00:

 

Դասընթացավարներ.

Նատաշա Քալֆայան, Հասմիկ Սողոմոնյան:

 

Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջանի համայնքային կենտրոն, հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 61:

 

Բրենդավորում և դիզայն սեմինարին մասնակցելու համար հետևեք հղմանը և գրանցվեք դասընթացներից որևէ մեկին: Մասնակցությունը սեմինարին անվճար է:

Հարցերի դեպքում զանգահարեք 077 56 47 78: