ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

                    

 

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) hիմնադրամը ուրախ են հայտարարել Եվրոպական Միության (ԵՄ) համաֆինանսավորմամբ Պիլոտային տարածքային զարգացման ծրագրի (PRDP) «Դիլիջանի և hարակից համայնքների զարգացման նախաձեռնության» շրջանակում իրականացվող բնակիչների կարողությունների զարգացման դասընթացների մեկնարկի մասին: Դասընթացները լինելու են անվճար և անցկացվելու են Դիլիջան քաղաքում։

 

Ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան գիտելիքներ հյուրընկալության ու զբոսաշրջության, արհեստի ու արվեստի ոլորտներում, ինչպես նաև կսովորեն օտար լեզուներ: Այն մասնակիցները, որոնք մտադրված են հիմնել իրենց սեփական բիզնեսը, ինչպես նաև արդեն գործող ՓՄՁ-ների ներկայացուցիչները կստանան հնարավորություն մասնակցել բիզնեսի կառավարման դասընթացներին և, ստանալով մասնագիտացած խորհրդատուների աջակցությունը, մշակել իրենց  բիզնես ծրագրերը: Առավել կենսունակ բիզնես ծրագրերը կստանան դրամաշնորհներ, իսկ ամենալավ արդյունքներ ցուցաբերած մասնակիցները՝ աշխատանք ծրագրի շրջանակում ստեղծված ենթակառուցվածքներում:

 

Դիլիջանի, Հովքի, Հաղարծինի, Գոշի, Խաչարձանի, Աղավնավանքի, Թեղուտի և հարակից այլ համայնքների բնակիչները կարող են մասնակցել դասընթացին՝ առցանց լրացնելով հայտադիմումը, կամ տպած տարբերակով այն հանձնել Ինգա Ծաղիկյանին ք. Դիլիջան, Գետափնյա 19 հասցեում գտնվող Դիլիջանի Զարգացման Հիմնադրամի գրասենյակի 2-րդ հարկ: Հայտադիմումների արդյունքում սահմանված չափանիշների հիման վրա կընտրվեն դասընթացների մասնակիցները։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Ինգա Ծաղիկյանին 077564778 հեռախոսահամարով կամ գրել i.tsaghikyan@idea.am էլ. հասցեին: