«ԿԱՐՊԵՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» դասընթաց - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

 

«Կարպետագործություն և ձևավորում» դասընթաց

 

 

ԵՄ համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի»-ի և IDeA-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» հաջորդ դասընթացն է «Կարպետագործություն և ձևավորում»-ը:

 

 

Դասընթացը նախատեսված է այն անձանց, որոնք հետաքրքրվում են ձեռագործ աշխատանքներով և ցանկանում են տիրապետել  կարպետագործության տեխնիկական նրբություններին, ինչպես նաև ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները, տիրապետել կարպետների դիզայնի նրբություններին և գույնի, ոճի ու տեսակի ընտրության հարցում ունենալ ձևավորված ճաշակ:

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Դասընթացի հիմնական նպատակի սահմանում,

Անհրաժեշտ պարագաների և նյութերի ընտրության չափանիշները,

Գույների, նախշերի և ոճի ճիշտ ընտրություն,

Գործվածքների տեսակները, դրանց տարբերությունները,

Կարպետագործության և գոբելենագործության տեխնիկան և դրանց կիրառությունը ժամանակակից արվեստում,

Ժամանակակից ձեռագործ աշխատանքների ստեղծում,

Աշխատանք-որակ համադրության ապահովում:

 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան.

Ստեղծել գեղեցիկ և արագ իրացվելի ձեռագործ աշխատանքներ կարպետ գործելու տեխնիկայով,

Ձևավորել անհատական ճաշակ նախընտրելի գույների, ոճի և դիզայնի վերաբերյալ,

Արտացոլել  դիլիջանյան յուրահատուկ ոճը ստեղծված աշխատանքներում

Դասընթացից ստացված հմտությունները կարողանալ կիրառել նաև հետագայում՝ ստեղծելով նոր տեսակի աշխատանքներ:

 

Ժամանակացույց.

Յուրաքանչյուր խմբի համար դասընթացի ընդհանուր տևողությունն է 150 ժամ՝ ներառյալ տնային աշխատանքները և խորհրդատվությունը դասընթացավարի հետ:

Բուն դասընթացը տեղի կունենա շաբաթը 3 անգամ, յուրաքանչյուրը՝ 3 ժամ

Մեկնարկ՝ հունիսի 18, ժամը 15:00

 

Դասընթացի օրերը և ժամերը կորոշվեն դասընթացի մասնակիցների հետ միասին, և դրանց մասին տեղեկությունը կտրամադրվի մասնակիցների հետ առաջին հանդիպումից հետո:

 

Դասընթացավար.

Նազիկ Պարանյան

 

Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջանի համայնքային կենտրոն, հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 61

Դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը 

Մասնակցությունը դասընթացին անվճար է: