«ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ» դասընթացների շարք - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

 

«Հյուրատնային բիզնեսի զարգացում» դասընթաց

 

ԵՄ համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի»-ի և IDeA-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» շրջանակներում կազմակերպվելու են հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտներին վերաբերող դասընթացներ: Դրանց շարքում է «Հյուրատնային բիզնեսի զարգացում» դասընթացը:

 

 

Դասընթացը նախատեսված է այն անձանց, որոնք ցանկանում են հիմնել սեփական հյուրատունը կամ փոքր հյուրանոցը, արդեն ունեն գործող հյուրատուն/ փոքր հյուրանոց և ուզում են բարձրացնել իրենց բիզնեսի արդյունավետությունը, ինչպես նաև այս ոլորտում աշխատող անձանց համար:

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների սահմանումներ,

Հյուրատան կառավարման հիմնական սկզբունքներ,

Գնագոյացում և բյուջետավորում հյուրատներում,

Հյուրատան առաջխաղացման համար կիրառվող մարքեթինգային գործիքներ,

Մարդկային ռեսուրսների կառավարում,

Հյուրատան տնտեսական սպասարկում,

Սննդի ապահովում հյուրատներում,

Հյուրատան այցելուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավում:

 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան.

Պատկերացում կազմել հյուրատան կառավարման վերաբերյալ,

Ներդնել հյուրատան կառավարման համակարգեր և ստանդարտացնել գործընթացները,

Ապահովել հյուրատան ծառայությունների բարձր որակը,

Մարքեթինգային միջոցառումների և այլ գործիքների միջոցով ապահովել հյուրատան մրցակցային դիրքը շուկայում:

 

Ժամանակացույց.

Յուրաքանչյուր խմբի համար դասընթացի տևողությունն է 20 ժամ:

Դասընթացի օրերն են երկ, երք, չրք, հնգ, ուրբ

Ժամը՝ 15:00 – 19:00

Խումբ 1.

Մեկնարկ՝ մարտի 26, ավարտ՝ մարտի 30

Խումբ 2.

Մեկնարկ՝ ապրիլի 2, ավարտ՝ ապրիլի 6

 

Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջանի Զարգացման Նախաձեռնության գրասենյակ

Հասցե՝ ք. Դիլիջան, Գետափնյա 19, 2րդ հարկ

Դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը

Մասնակցությունը դասընթացին անվճար է:

 

 

«Հաճախորդների սպասարկում հյուրընկալության ոլորտում» դասընթաց

 

ԵՄ համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի»-ի և IDeA-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» շրջանակներում կազմակերպվելու է «Հաճախորդների սպասարկում հյուրընկալության ոլորտում» դասընթաց:

 

 

Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, որոնք աշխատում են հյուրընկալության ոլորտում և ցանկանում են գիտելիքներ ձեռք բերել այդ ոլորտում հաճախորդների արդյունավետ սպասարկման վերաբերյալ:

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Վաճառքը՝ հաճախորդների սպասարկման մի մաս,

Ողջույնի մաս. հաճախորդի հետ առաջին կոնտակտի առանձնահատկությունները և բիզնես էթիկա,

Հաճախորդի խնդիրների և կարիքների ճիշտ բացահայտում,

Ծառայությունների արդյունավետ ներկայացում. ծառայության հատկանիշների, առավելությունների և օգուտի տարբերակում,

Աշխատանք առարկումների հետ,

Սպասարկման և վաճառքի ավարտ,

Սպասարկման հավելյալ տեխնիկաներ և գործիքներ:

 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան.

Ճիշտ կոնտակտ ստեղծել իրենց հաճախորդների հետ,

Բարձրացնել հաճախորդների բավարարվածության մակարդակը,

Նպաստել հաճախորդների հավատարմությանը,

Արդյունավետ կերպով իրականացնել սպասարկումը,

Մշտապես բարձրացնել սպասարկման որակը:

 

Ժամանակացույց.

Յուրաքանչյուր խմբի համար դասընթացի տևողությունն է 20 ժամ:

Դասընթացի օրերն են երկ, երք, չրք, հնգ, ուրբ

Ժամը՝ 15:00 – 19:00

Խումբ 1.

Մեկնարկ՝ մարտի 26, ավարտ՝ մարտի 30

Խումբ 2.

Մեկնարկ՝ ապրիլի 2, ավարտ՝ ապրիլի 6

 

Դասընթացի անցկացման վայր.

Զբաղվածության պետական գործակալության Դիլիջանի կենտրոն

Հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 66

Դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը

Մասնակցությունը դասընթացին անվճար է:

 

 

«Զբոսավարների նախապատրաստում և հմտությունների զարգացում» դասընթաց

 

ԵՄ համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի»-ի և IDeA-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» զբոսաշրջության ոլորտին վերաբերող դասընթացների շարքում կազմակերպվելու է «Զբոսավարների նախապատրաստում և հմտությունների զարգացում» դասընթաց:

 

 

Դասընթացը նախատեսված է այն անձանց, որոնք ցանկանում են աշխատել որպես զբոսավարներ կամ արդեն ունեն աշխատանքային փորձ այս ոլորտում և ուզում են խորացնել իրենց գիտելիքները:

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Աշխատանքային էթիկա և շփում զբոսաշրջիկների հետ,

Տուրիստական ուղղության ընտրություն,

Ծանոթություն պատմամշակութային ժառանգության հետ,

Արշավների կազմակերպում,

Առաջին բժշկական օգնություն, անվտանգություն և արագ հանդերձանք արշավների ժամանակ,

Պրակտիկ մաս՝ դասընթացի մասնակիցները կմասնակցեն իրենց իսկ կողմից կազմակերպած արշավին,

Զբոսավարի ծառայությունների մարքեթինգ և վաճառք:

 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան.

Պատկերացում կազմել զբոսավարի աշխատանքի վերաբերյալ:

Տիրապետել Տավուշի մարզի հուշարձաններին և պատմամշակութային այլ կոթողներին,

Բացահայտել զբոսաշրջիկների կողմից սիրված ուղղությունները:

Կազմակերպել արշավներ և ապահովել արշավի մասնակիցների անվտանգությունը:

Մարքեթինգային միջոցառումների և վաճառքի գործիքների միջոցով ներգրավել զբոսաշրջիկներին և համագործակցել տուրիստական գործակալությունների հետ:

 

Ժամանակացույց.

Յուրաքանչյուր խմբի համար դասընթացի տևողությունն է 80 ժամ:

Դասընթացի օրերն են երկ, չրք, ուրբ

Ժամը՝ 15:00 – 19:00

Խումբ 1.

Մեկնարկ՝ մարտի 26

Մյուս խմբերի վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի ավելի ուշ:

 

Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջանի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճ

Հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 55

Դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը

Մասնակցությունը դասընթացին անվճար է: