Արդյունավետ համագործակցություն «Հայկական Կարիտաս»-ի հետ

«Հայկական Կարիտասի»-ի հետ «Բի էս Սի»-ի արդյունավետ համագործակցությունը պայմանավորված է ընկերությունների դիրքորոշման և տեսլականի համապատասխանությամբ:

 

Կազմակերպության հետ երկարատև համագործակցության ընթացքում «Բի էս Սի»-ն իրականացրել է կազմակերպության անձնակազմի մասնագիտական զարգացման մի շարք ծրագրեր:

 

Վերջերս իրականացված դասընթացների արդյունքում «Հայկական Կարիտաս»-ի անձնակազմը ծանոթացավ խորհրդատվական ցիկլերին և բիզնես մոդելների մշակման նորարար և արդյունավետ գործիքներին:

Դասընթացի արդյունավետությունը պրակտիկայում գնահատելու նպատակով իրականացվել է հետդասընթացային խորհրդատվություն, որը ենթադրել է դասընթացների ընթացքում ձեռք բերված ունակությունների և կարողությունների պրակտիկ կիրառում` ընտրված 3 իրական նախագծերի վրա: Դասընթացների մասնակիցների հետ հետադարձ կապը թույլ է տալիս գնահատել դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառման արդյունավետությունը, բացահայտել առաջացող խնդիրները և ստանալ մասնագիտական խորհրդատվություն գործիքների ճիշտ կիրառման համար:

 

«Հայկական Կարիտասի»-ի համար մշակված դասընթացը վարել է «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն, սերտիֆիկացված կառավարման խորհրդատու Սամվել Գևորգյանը: