«ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» դասընթաց - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

 

«Ասեղնագործություն և ձևավորում» դասընթաց

 

 

Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, որոնք հետաքրքրվում են ձեռագործ աշխատանքներով, ունեն բազային ընդունակություններ ասեղնագործության ոլորտում և ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները, տիրապետել դիզայնի նրբություններին, ինչպես նաև գույնի, ոճի և տեսակի ընտրության հարցում ունենալ ձևավորված ճաշակ ու տեսակետ:

 

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Ասեղնագործության հիմնական սկզբունքներ և նրբություններ,

Ժամանակակից ասեղնագործության տեխնիկա,

Անհրաժեշտ պարագաների և նյութերի ընտրության չափանիշներ,

Գույների, նախշերի և ոճի ճիշտ ընտրություն,

Ձեռագործ աշխատանքի ստեղծման փուլերին ծանոթացում,

Աշխատանք-որակ համադրության ապահովում

 

Ակնկալիքները դասընթացից.

Ստեղծել գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև պատկերացում կազմել դրանց հետ կապված բոլոր նրբությունների մասին:

Ձևավորել անհատական ճաշակ գույների, ոճի և դիզայնի վերաբերյալ:

Դասընթացի շրջանակներում ստեղծել նրբաճաշակ և իրացվելի պարագաներ:

Դասընթացից ստացված հմտությունները կիրառել նաև հետագայում՝ ստեղծելով նոր տեսակի աշխատանքներ:

Արտացոլել դիլիջանյան յուրահատուկ ոճը ստեղծված աշխատանքներում:

 

Ժամանակացույց.

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 150 ժամ՝ ներառյալ տնային աշխատանքները և խորհրդատվությունը դասընթացավարի հետ:

Բուն դասընթացը տեղի կունենա շաբաթը 3 անգամ, յուրաքանչյուրը դասընթացը կտևի 2 ժամ:

Մեկնարկ՝ հունիսի 5, ժամը 11:00:

 

Դասընթացավար.

Աննա Սաղոյան

 

Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջանի համայնքային կենտրոն, հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 61:

 

Գրանցում.

Ասեղնագործություն և ձևավորում դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը:

Մասնակցությունը դասընթացին անվճար է: