Ճանաչողական շրջագայություն Տաթևում

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Տաթևում տուրիստական ծառայությունների զարգացում» ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը մատուցում է խորհրդատվական ծառայություններ:

2015 թ. հոկտեմբերի 27-28-ին կազմակերպվել էր ճանաչողական շրջագայություն Տաթևի տարածաշրջանում` տուրիստական գործակալություններին տեղում գործող հյուրատների և այլ տուրիստական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ ծանոթացնելու նպատակով:

Բազմաթիվ տուրիստական գործակալությունների ցուցաբերած շահագրգռվածությունը և նրանց 33 ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը շրջագայությանը վկայում են Տաթևի նկատմամբ զբոսաշրջիկների բարձր գրավչության և տվյալ նախագծի հաջողության մասին: