«ԳՏԻ՛Ր» նախագծի մեկնարկն արդեն տրված է

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը սկսել է նմանը չունեցող նախագիծ: «ԳՏԻ՛Ր» անվանումով այս նախագիծն օգնելու է գտնել այն բիզնես ուղղությունը, որը հիմնված է մարդու անձնական ուժեղ կողմերի, տաղանդի, առավելությունների, գիտելիքի ու յուրահատկությունների վրա:

 

 

ԳՏԻ՛Ր ... Մարդիկ որոշում են կայացնում, թե ինչ բիզնես սկսեն` կախված իրենց ունեցած հնարավորություններից, ցանկությունից, առաջին հայացքից լավ թվացող գաղափարից ու փող աշխատելու ձգտումից: Այն բիզնեսը, որը հիմնված է անձնական ուժեղ կողմերի, տաղանդի, առավելությունների, գիտելիքի ու յուրահատկությունների վրա անշուշտ կհասնի հաջողության:

 

«ԳՏԻ՛Ր…»-ը անձի տաղանդի ներդրումն է իր իսկ բիզնեսի մեջ: Տասը «ԳՏԻ՛Ր…»-ներից կազմված մոտիվացիոն նախագիծը քեզ հնարավորություն կտա գտնելու այն բիզնեսի տեսակն ու ոլորտը, որն առավելագույնն է համապատասխանում Ձեր բնույթին:

 


 

Այսպիսով, 10 «ԳՏԻ՛Ր…»-ները՝

1.  «ԳՏԻ՛Ր» ինքդ քեզ

2.  «ԳՏԻ՛Ր» քո բիզնես գաղափարը

3.  «ԳՏԻ՛Ր» քո բիզնեսի կարգավիճակը

4.  «ԳՏԻ՛Ր» քո հաճախորդին

5.  «ԳՏԻ՛Ր» բանակցելու քո ոճը

6.  «ԳՏԻ՛Ր» մարքեթինգի քո ծրագիրը

7.  «ԳՏԻ՛Ր» վաճառքի քո գործիքները

8.  «ԳՏԻ՛Ր» կառավարման քո մոտեցումը

9.  «ԳՏԻ՛Ր» քո անձնակազմին

10.  «ԳՏԻ՛Ր» քո ներդրողին։

Յուրաքանչյուր ամիս` 1-ից 2 հանդիպում

 


 

Նախագծի ընթացքում մասնակիցները կկարողանան.

ճանաչել իրենց ավելի լավ և ավելի խորը, բացահայտել իրենց թաքնված ներուժը, նայել սահմաններից այն կողմ և մտածել բազմակողմանի, հաղթահարել բոլոր խոչընդոտները, տեսնել հնարավորությունները և օգտվել նրանցից, լինել ավելի ինքնակազմակերպված և կարգապահ, լինել ստեղծագործ և նորարարության աղբյուր: 

 

Նախագիծը վարելու է ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն, բիզնեսի կառավարման խորհրդատու, մի քանի բիզնեսների համահիմնադիր, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ: 

Տարբեր «ԳՏԻ՛Ր...»-ների ժամանակ կհրարվիրվեն մասնագետներ և հաջողակ ձեռներցներ` իրենց փորձը մասնակիցներին փոխանցելու և խորհուրդներ տալու նպատակով:

 

Մանրամասների համար անցեք ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ ...