Մրցույթ - «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի աջակցությամբ հրավիրում է բոլոր հետաքրքրված նորարարներին, բարձր տեխնոլոգիաների ոլոորտում նոր գաղափարներ ունեցող սկսնակ թիմերին (startups), տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթին:

 

Մրցույթի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով նորարար գաղափարների կյանքի կոչմանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի զարգացմանը:

 

 

Մրցույթին կարող են մասնակցել

 

  Արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության ու նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտում գործունեություն ծավալող խմբերը, ընկերությունները և կազմակերպությունները։

 

  Խմբերի, ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները պետք է լինեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ։

 

  Առկայության դեպքում ներկայացնել նախկինում ստացած դրամաշնորհների ցանկը։

 

  Եզրափակիչ փուլ անցած թիմերը պետք է անձամբ մասնակցեն մրցանակաբաշությանը և մրցանակաբաշխության արարողությանը: Թիմին պետք է ներկայացնի թիմի ղեկավարը․ մրցանակը կհանձնվի միայն թիմի ղեկավարին։

 

  Յուրաքանչյուր թիմ կարող է մասնակցել մրցույթին միայն մեկ ծրագրով։

 

  Մրցույթում հաղթած խմբերը սեղմ ժամկետում պարտավորվում են գրանցվել որպես իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ)։

 

Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով...

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020թ. հունվարի 13-ն է, վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերին ընթացք չի տրվելու:

 

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դրա հիմնական պահանջները (մասնակցության ուղեցույցը և դիմելու համար անհրաժեշտ պայմանները) ներկայացված են հետևյալ հղմամբ...