«ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԳԼԵՐԵՆ» դասընթաց սկսնակների համար - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»
 
ԵՄ համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի»-ի և IDeA-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» դասընթացների շարքն ընդգրկում է նաեւ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԳԼԵՐԵՆ»-ի դասընթացներ սկսնակների համար: Դասընթացները նախատեսված են բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել անգլերեն լեզվի հմտությունները։ Դասընթացներին կարող են մասնակցել անգլերեն լեզվի ցանկացած մակարդակ ունեցող անձիք։ Մեծ ուշադրություն կդարձվի խոսակցական հմտությունների զարգացմանը։ 
 
 
 
 
Սեմինարից ակնկալիքներ.

Զարգացնել անգլերեն լեզվով գրելու, կարդալու, հաղորդակցվելու եւ լսելու հմտությունները,

Տիրապետել եւ կիրառել հիմնական քերականական կառույցները եւ տվյալ լեզվական մակարդակին համարժեք բառապաշարը,

Դառնալ ավելի ինքնավստահ իրական միջավայրում հաղորդակցվելու ժամանակ։

 
Ժամանակացույց.

Յուրաքանչյուր խմբի համար դասընթացի ընդհանուր տևողությունն է 180 ժամ՝ ներառյալ տնային աշխատանքները և խորհրդատվությունը դասընթացավարի հետ:

Մեկնարկ՝ մայիսի 15

 
Դասընթացավարներ.
Սոնա Բուդաղյան, Մարինե Ասատրյան:
 
Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջան:

Դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը:

Մասնակցությունը դասընթացին անվճար է:

 

Կոնտակտային տվյալներ

077 56 47 78

development@bsc.am