«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌՈՒՍԵՐԵՆ» դասընթաց - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

 

«Ընդհանուր ռուսերեն» դասընթաց

 

 

ԵՄ համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի»-ի և IDeA-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» հաջորդ դասընթացն է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌՈՒՍԵՐԵՆ»-ը: Դասընթացը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել ռուսաց լեզվի հմտությունները։ Դասընթացին կարող են մասնակցել ռուսերեն լեզվի ցանկացած մակարդակ ունեցող անձիք։ Մեծ ուշադրություն կդարձվի խոսակցական հմտությունների զարգացմանը։ 

 

 

Դասընթացից ակնկալիքներ.

Զարգացնել ռուսաց լեզվով գրելու, կարդալու, հաղորդակցվելու եւ լսելու հմտությունները,

Տիրապետել եւ կիրառել հիմնական քերականական կառույցները եւ տվյալ լեզվական մակարդակին համարժեք բառապաշարը,

Դառնալ ավելի ինքնավստահ իրական միջավայրում հաղորդակցվելու ժամանակ:

 

Ժամանակացույց.

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 180 ժամ՝ ներառյալ տնային աշխատանքները և խորհրդատվությունը դասընթացավարի հետ:

Մեկնարկ՝ մայիսի 22: Մնացած օրերը կորոշվեն 1-ին դասին:

 

Դասընթացավար.

Անահիտ Մանվելյան

 

Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջանի համայնքային կենտրոն, հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 61:

Դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը 

Մասնակցությունը դասընթացին անվճար է:

 

Կոնտակտային տվյալներ.

077 56 47 78

development@bsc.am