Ինչպես փոքր բիզնեսը դարձնել միջին - #գործարա

#Գործարա® Բիզնեսի զարգացման հարթակի շրջանակներում կայացավ տնտեսավարողներին մենթորների աջակցության վերաբերյալ հանդիպում:

 

 

Հայաստանում գործարարությանը աջակցող մի շարք կառույցներ, որոնց թվում են «Բի ԷՍ Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան, Մակիչյան քնսալթինգը, Էլիտ գրուպը, բիզնեսի զարգացման փորձագետ Նարեկ Ալեքսանյանը և այլ աջակից կառույցներ և մասնագետներ, Հայաստանի բիզնես միջավայրը զարգացնելու նպատակով, շարունակաբար իրականացնում են #Գործարա® Բիզնեսի զարգացման հարթակի շրջանակներում մի շարք միջոցառումներ և կիրառում տնտեսավարողներին աջակցման մեխանիզմներ:

 

Հարթակի շրջանակներում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ հանդիպում մենթորների հարթակին մասնակցության նախնական հայտեր ներկայացրած գործարարների և կազմակերպիչների միջև: Ներկայացվեց մենթորության կոնցեպտը և նպատակը: Մենթորները, ովքեր Հայաստանի բիզնես միջավայրում հեղինակություն և փորձ ունեցող գործարարներ են, կընտրեն մի քանի գործող բիզնես, որոնց կաջակցեն 1 տարվա ընթացքում՝ տրամադրելով պրակտիկ գիտելիքներ բիզնեսի զարգացման համար։

 

Ընտրության փուլի ավարտին մենթորները իրենց ներդրումով, փորձով, գիտելիքներով և խորհրդատվությամբ կօգնեն ընտրված փոքր բիզնեսի կայացմանը, կայուն զարգացմանը և այն ուղու ուրվագծմանը, որով տվյալ փոքր բիզնեսը կդառնա միջին։ Ներկա գործարարները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը հարթակի կազմակերպչական անձնակազմին, քննարվեց նաև բիզնեսի կայացման հարցում բազմակողմանի աջակցության և գրագետ պլանավորման անհրաժեշտությունը փորձառու մասնագետների կողմից, շեշտադրվեց նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը հայաստանյան գործարարների համար: