Երկարատև համագործակցությունը` կայուն զարգացման գրավական

Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցության շրջանակներում «Բի Էս Սի»-ն կարևորում է ընկերության պահանջներին և կարիքներին համապատասխանող դասընթացների մշակումը, քանի որ ընկերությունը ունի իր առանձնահատկությունները և կազմակերպական մշակույթը, որոնք հարկավոր է հաշվի առնել դասընթացների ծրագիրը մշակելիս:

 

«Բի Էս Սի»-ի և «Պարադիգմա Արմենիա»-ի կողմից կազմակերպված «ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները» սեմինարը լիովին ադապտացվել էր ըստ գործարանի անձնակազմի պահանջների:

Սեմինարի արդյունքում Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները մանրամասն ծանոթացան ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին, դրանց կատարման անհրաժեշտությանը և նպատակին, ինչպես նաև ստացան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները:

 

Հաշվի առնելով արտադրության ոլորտի առանձնահատկությունները` քննարկումների արդյունքում բացահայտվեցին աշխատանքի ընթացքում առաջացող հարցերի պատասխանները և հնարավոր լուծումները:

 

Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը կարևորվում է ոչ միայն Հայաստանում արտադրության ոլորտի զարգացման, այլ նաև տարիների ընթացքում ձևավորված կազմակերպական մշակույթ ունեցող ընկերության մասնագիտական զարգացմանը նպաստելու տեսանկյունից: