ԱՐԱԳ ՄԵԿՆԱՐԿ

Բուհից աշխատաշուկա անցման սահունությունն ապահովող նոր հարթակ`

 

«Արագ Մեկնարկ» (Quick Start) նախագիծ

 

 

«Արագ Մեկնարկ»-ը (Quick Start) նոր նախագիծ է, որը միտված է զարգացնելու և կատարելագործելու նորավարտ ուսանողների և աշխատանք փնտրողների գիտելիքներն ու ունակությունները: Դրանք պետք է առավելագույնս համապատասխանեն աշխատաշուկայի արդի չափանիշներին, որպեսզի աշխատանք փնտրելիս երիտասարդները լինեն առավել մրցունակ:


Նախագծի իրականացման ամենամեծ խթան հանդիսացավ երիտասարդների գործազրկության աճի միտումը մեր երկրում: Նորավարտ ուսանողները չեն կարողանում գտնել աշխատանք, իսկ պատճառները բազմազան են: Դա մեծ ազդանշան էր ծրագիրն իրականացնող թիմի համար:


«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից մշակած այս երկարաժամկետ նախագիծը, ի դեմս տարատեսակ գործիքների կիրառման` թեստավորում, դասընթացներ, վարպետության դասեր, նպատակ ունի ստեղծելու մի հարթակ, որտեղ աշխատանք փնտրողները կարճ ժամանակում կարողանան գտնել իրենց ցանկալի աշխատանքը, իսկ գործատուները կնվազեցնեն իրենց ցանկալի աշխատողին գտնելու համար ծախսվող ռեսուրսները: Նախագծի շրջանակներում «Բի Էս Սի»-ն ներգրավելու է տարբեր պետական և ոչ պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների և ընկերությունների, համալսարանների, որոնց հետ կունենա համատեղ ծրագրեր:


Նախագծի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 14:45 «Կոնգրես» հյուրանոցում (հասցե` Իտալիայի փողոց 1): Միջոցառմանը իրենց ելույթներով հանդես կգան Սամվել Գևորգյանը, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն, Լուիզա Ավետիսյանը, staff.am համահիմնադիր, Խաչիկ Գևորգյանը, ԱՐՄԱԿԱԴ-ի հիմնադիր, Էմմա Սարգսյանը, Saege ընկերության տնօրեն, ինչպես նաև ներկա կլինեն տարբեր գործատուներ, թրեյներներ, մասնագետներ: