Մեկնարկել է Quick Start-ը` բուհից աշխատաշուկա անցումն ապահովող նախագիծը


 

 

Մեկնարկել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից իրականացվող «Արագ մեկնարկ» (Quick Start) նախագիծը, որը զարգացնելու և կատարելագործելու է նորավարտ ուսանողների և աշխատանք փնտրողների գիտելիքներն ու ունակությունները: Դրանք պետք է առավելագույնս համապատասխանեն աշխատաշուկայի արդի չափանիշներին, որպեսզի աշխատանք փնտրելիս երիտասարդները լինեն առավել մրցունակ:

 

 

Նախագծի իրականացման ամենամեծ խթան հանդիսացավ երիտասարդների գործազրկության աճի միտումը մեր երկրում: Նորավարտ ուսանողները չեն կարողանում գտնել աշխատանք, իսկ պատճառները բազմազան են: Դա մեծ ազդանշան էր ծրագիրն իրականացնող թիմի համար:

 

 

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից մշակած այս երկարաժամկետ նախագիծը, ի դեմս տարատեսակ գործիքների կիրառման` թեստավորում, դասընթացներ, վարպետության դասեր, նպատակ ունի ստեղծելու մի հարթակ, որտեղ աշխատանք փնտրողները կարճ ժամանակում կարողանան գտնել իրենց ցանկալի աշխատանքը, իսկ գործատուները կնվազեցնեն իրենց ցանկալի աշխատողին գտնելու համար ծախսվող ռեսուրսները:

 

 

Գործատուների հետ միասին հստակեցվելու են աշխատատեղ ստեղծելու, աշխատանքի նկարագրության, պահանջվող ունակությունների ու հմտությունների վերաբերյալ մոտեցումները և պահանջները: Նախագծի շրջանակներում «Բի Էս Սի»-ն ներգրավելու է տարբեր պետական և ոչ պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների և ընկերությունների, համալսարանների, որոնց հետ կունենա համատեղ ծրագրեր:

 

Մամուլի անրադարձը`