Սքորինգային համակարգերի ցուցադրություն

«Բի Էս Սի»-ն` որպես նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը նպաստող խորհրդատվական ընկերություն, կարևորում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության զարգացման մեջ:

«Բի Էս Սի»-ի և սքորինգային համակարգերի ոլորտում մասնագիտացած Scorto միջազգային ընկերության համագործակցության շրջանակներում ս.թ. հունիսի 2-ին տեղի ունեցավ սքորինգային համակարգերի ցուցադրություն, որին մասնակցեցին 60-ից ավելի բանկեր, միկրովարկային, ապահովագրական և ֆինանսական ոլորտում գործող այլ կազմակերպություններ:

 

Ըստ «Բի Էս Սի»-ի տնօրեն Սամվել Գևորգյանի` ներկայիս մրցակցային պայմաններում ցանկացած ֆինանսական ընկերության համար ամենակարևոր գործոններից մեկն օպերատիվությունն է: Սքորինգային համակարգերը լայն կիրառում ունեն միջազգային կազմակերպություններում: Դրանք ապահովում են որոշումների կայացման արագություն և ճշգրտություն` նվազեցնելով ռիսկերը, ժամկետանց պարտավորությունների կշիռն ու զեղծարարության հավանականությունը` ապահովելով շահութաբերության աճ բանկերի, ինչպես նաև միկրովարկային, ապահովագրական և այլ կազմակերպությունների համար:

Scorto ընկերությունն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է որոշումների կայացման և սքորինգային համակարգերի մշակում և ներդրում այնպիսի համաշխարհային ընկերություններում, ինչպիսիք են Credit Agricole Bank of America, Citibank, Reuters Financial Software, Mercedes-Benz Bank և այլն:

 

Ցուցադրության համար Մոսկվայից ժամանել էր Scorto ընկերության աշխատակիցը, որը ներկայացրեց սքորինգային համակարգերի դերն ու կարևորությունը, ցուցադրեց ընկերության սքորինգային ծրագրերը, ինչպես նաև անհատական հանդիպումներ ունեցավ որոշ մասնակիցների հետ: