«Հարկային և հարակից ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխություններ» վերլուծական սեմինար

Դեկտեմբերի 28-29 «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Պարադիգմա Արմենիա» ընկերությունները համատեղ իրականացրել են «Հարկային և հարակից ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխութւններ» վերլուծական սեմինար:

 

Սեմինարը նախատեսված էր հաշվապահների, իրավաբանների, կադրերի բաժնի ղեկավարների/աշխատակիցների, տնօրենների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ՀՀ հարկային օրենսդրական փոփոխություններով:

Սեմինարի արդյունքում մասնակիցները մանրամասն ծանոթացան ՀՀ հարկային օրենսդրությունում կատարված վերջին փոփոխություններին, ինչպես նաև ստացան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները:

 

Հաշվի առնելով մասնակիցների կողմից տրված բարձր գնահատականը, ինչպես նաև սեմինարին մասնակցելու ցանկություն հայտնող մասնագետների մեծ թիվը` «Բի էս Սի»-ն և «Պարադիգմա Արմենիա»-ն 2016 թվականին նախատեսում են կազմակերպել սեմինարներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի և հարկային օրենսդրության վերաբերյալ: