«ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները» սեմինար

Փետրվարի 4-5 «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Պարադիգմա Արմենիա» ընկերությունները համատեղ իրականացրել են «ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները» թեմայով սեմինար:

 

Սեմինարը նախատեսված էր հաշվապահների, իրավաբանների, կադրերի բաժնի ղեկավարների/աշխատակիցների, տնօրենների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով:

Սեմինարի արդյունքում մասնակիցները մանրամասն ծանոթացան ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին, ինչպես նաև ստացան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները:

 

Հաշվի առնելով մասնակիցների կողմից տրված բարձր գնահատականը, ինչպես նաև սեմինարին մասնակցելու ցանկություն հայտնող մասնագետների մեծ թիվը` «Բի էս Սի»-ն և «Պարադիգմա Արմենիա»-ն շուտով իրականացնելու են ևս մեկ սեմինար, որը նախատեսված կլինի տարբեր ոլորտների նեղ մասնագետների համար: