«ՓՄՁ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ. վարկեր և դրամաշնորհներ» դասընթաց - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

 

«ՓՄՁ Ֆինանսավորում. վարկեր և դրամաշնորհներ» դասընթաց

 

 

Դասընթացը նախատեսված է բոլոր այն ներկա և պոտենցիալ ձեռներեցների համար, ովքեր ցանկանում են ներգրավել ֆինանսական միջոցներ բիզնեսի հիմնադրման կամ զարգացման նպատակով: Ծրագրի ընթացքում կներկայացվեն ՓՄՁ-երի և անհատ ձեռնարկատերերի համար հասանելի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ առկա դրամաշնորհային ծրագրեր, բիզնես վարկեր և այլ:

 

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

 

ԹԵՄԱ 1. ՓՄՁ Ֆինանսներ

Ինչպիսի ֆինանսավորման աղբյուրներ կան.

- Սկսնակ բիզնեսների համար ինչ աղբյուրներ կան,

- Մինչև 3 տարի ու ավել արդնե պետական գրանցում ունեցող ՓՄՁ-ների համար ինչ ֆինանսավորման աղբյուրներ կան:

Բիզնես սկսել սեփական կապիտալով, թե՞

- Եթե կա բավականաչափ գումար բիզնես սկսելու համար, ապա սկսել քչով, բայց սեփական գումարով, թե դիմել այլ ֆինանսավորման աղբյուրների՞

- Հայաստանյան փորձի ներկայացում

- Միջազգային փորձի ներկայացում

 

ԹԵՄԱ 2. Դրամաշնորհներ

Բիզնես վարկեր.

- Ինչպիսի բիզնես վարկեր կան,

- Ինչպիսի վարկային կառույցներ, բանկեր, ՈՒՎԿ-ներ և ֆիաննսավորող կառույցներ կան ՀՀ-ում,

- Համաշխահրային փորձը,

- ՀՀ փորձը:

Բիզնես «համարվող» վարկեր.

- Ո՞ր վարկերը կարելի է «համարել» բիզնես վարկեր,

- Ինչպիսի վարկերի տոկոսն են ՀՀ-ում ամենաէժանը,

- Ո՞ր վարկի տեսակն ընտրել,

- Վարկ վերցնելիս ի՞նչին ուշադրություն դարձնել,

- Անվանական ու փաստացի տոկոսադրույքներ, ո՞րն է դրանց տարբերությունը:

 

ԹԵՄԱ 3. Վարկեր

Ինպիսի՞ դրամաշնորհներ կան.

- Արդյոք կան դրամաշնորհներ ՓՄՁ-ների համար,

- Արդյոք կան փոխառություն ՓՄՁ-ների համար,

- Որն է դրամաշնորհի ու փոխառության տարբերությունը,

- Միջազգային լավագույն օրինակներ,

- ՀՀ օրինակներ,

- Վերջին երկուսի համեմատությունը,

- Արդյոք արժե դրամաշնորհ վերցնել և լինել կախման մեջ, թե պետք  սկսել բիզնեսը փոքր քայլերով ու չդիմել վարկի, փոխառության կամ դրամաշնորհի:

 

Ժամանակացույց.

Մեկնարկ՝ հոկտեմբերի 5, ժամը 17:00

 

Դասընթացավար.

Վլադիմիր Սահակյան

 

Գրանցում.

Դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը:

Մասնակցությունը դասընթացին անվճար է:

Մասնակցության նվազագույն տարիքը` 16 տարեկան: