Բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզի պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում` մեծապես խրախուսելով կանանց և աղջիկների մասնակցությունը:

 

 

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,

նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,

գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

 

Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 47 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում մշակել է նոր մոտեցումներ և մեխանիզմներ՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:  Հետևաբար, հաշվի առնելով նոր մոտեցումները, սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`

 

ՓՈՒԼ 1.  Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են  բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:

ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:

ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:

ՓՈՒԼ 4.  Բարձր գնահատված իրատեսական և նորարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:

ՓՈՒԼ 5.  Վարկ ստացած երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի)  տեխնիկական աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:    

 

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի վեբ կայքը www.jinishian.org կամ զանգահարել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ կամ ՋՀՀ մարզային գրասենյակներ.

 

Մարզ Շիրակ, կոնտակտային անձ` Արշակ Տերյան /Վորլդ Վիժն/,   095 00 58 41,   arshak_teryan@wvi.org

Մարզ Լոռի, կոնտակտային անձ՝ Լիլիթ Մելիքսեթյան /Վորլդ Վիժն/,   095 00 54 15,   lilit_meliksetyan@wvi.org

Մարզ Գեղարքունիք, կոնտակտային անձ՝ Աստղիկ Հովեյան /Վորլդ Վիժն/,   095 00 54 43,   astghik_hoveyan@wvi.org

Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամ, Հասմիկ Սևումյան,   010 54 44 17,   hasmiks@jinishian.am