Բիզնես սկսելու և զարգացնելու բացառիկ հնարավորություն սկսնակ և գործող ձեռներեցներին

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

 

Ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն, «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը կիրականացնի «Սեփական Բիզնես Հայաստանում» սեմինարների շարքը

 

 

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,

նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,

գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

 

Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 47 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում մշակել է նոր մոտեցումներ և մեխանիզմներ՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով: Հետևաբար, հաշվի առնելով նոր մոտեցումները, սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`

 

ՓՈՒԼ 1.  Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են  բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:

ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:

ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:

ՓՈՒԼ 4.  Բարձր գնահատված իրատեսական և նորարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:

ՓՈՒԼ 5.  Վարկ ստացած երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) տեխնիկական աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:    

 

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անցեք հղումով ...