Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում

«Բի Էս Սի»-ն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի՝ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 102 շահառուների համար անցկացնում է բիզնես խորհրդատվության դասեր՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի առաջին փուլի շրջանակներում:

«Բի Էս Սի»-ի խորհրդատուներն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի շահառուներին ծանոթացնում են բիզնեսի վարման հիմնական հմտություններին և սովորեցնում գրել բիզնես ծրագիր: Դասընթացի ավարտին շահառուները հնարավորություն կունենան ներկայացնելու սեփական բիզնես ծրագիրը և «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստանալու անվարձահատույց դրամաշնորհ` սեփական բիզնեսը մեկնարկելու համար: