«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում»

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք մեր ներդրումը ունենալ hաշմանդամություն ունեցող անձանց բիզնես գաղափարների իրականացմանը:

 

«Առաքելություն Հայաստան»-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ «Բի Էս Սի»-ն աշխատել է մեծ կամքի ուժ ունեցող, ուժեղ և օրինակելի անձանց հետ, որոնք լինելով hաշմանդամ` դրսևորել են այնպիսի ունակություններ և նպատակասլացություն, որոնք ոչ միայն արժանի են հարգանքի, այլ նաև հանդիսանում են ցանկացած ընկերության և անհատի համար մոտիվացիայի աղբյուր:

«Բի Էս Սի»-ի կողմից իրականացված «Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթացի և խորհրդատվության շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերի 200-ից ավելի շահառուները ծանոթացան բիզնեսի վարման հիմնական հմտություններին և սովորեցին, թե ինչպես է պետք մշակել պրակտիկ և արդյունավետ բիզնես ծրագրեր:

 

Դասընթացի ավարտին շահառուները հնարավորություն ունեցան ներկայացնելու սեփական բիզնես ծրագրերը և «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստանալու անվարձահատույց դրամաշնորհ` սեփական բիզնեսը մեկնարկելու համար:

Նման ծրագրերի շնորհիվ մենք հնարավորություն ենք ունենում աշխատելու խոցելի խմբերի հետ, անհատապես իրենց ճանաչելու, ցուցաբերելու ինչպես մասնագիտական, այնպես էլ էմոցիոնալ աջակցություն և իրենց օրինակի վրա համոզվելու, որ Հայաստանում ձեռներեցության զարգացման գրավականը նորարար գաղափարների առկայությունն է, անընդմեջ մասնագիտական զարգացումը և մեծ ցանկությունն ու կամքի ուժը:

 

Այսպիսի ծրագրերի արդյունքում ոչ միայն ստեղծվում են աշխատատեղեր, այլ նաև նվազում է երկրից արտագաղթը, քանի որ արտասահմանյան տարբեր երկրներում հանգրվանած մեր հայրենակիցները հետ են վերադառնում Հայաստան` օգնելու իրենց ընտանիքի անդամներին:

 

Ծրագիրը իրականացվում է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ: