«Հեռախոսային սպասարկում և վաճառք» թրեյնինգ «ԷՎՐԻ ԴԵՅ»-ի համար

Դեկտեմբերի 11-ին «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից իրականացվեց «Հեռախոսային սպասարկում և վաճառք» թեմայով թրեյնինգ «ԷՎՐԻ ԴԵՅ» («ՋՈՒՐՋՈՒՐ») ընկերության աշխատակիցների համար: Դասընթացը վարել է խորհրդատվության և դասընթացների ոլորտում 15 տարվա փորձ ունեցող «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի փորձագետ Նունե Վարոսյանը:

Դասընթացի ընթացքում «ԷՎՐԻ ԴԵՅ» ընկերության աշխատակիցներին ներկայացվեց թե ինչ է հաճախորդի սպասարկումը, որոնք են լոյալ և բավարարված հաճախորդների միջև տարբերությունները, հեռախոսով հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման գաղտնիքները, հեռախոսով սպասարկման առանձնահատկությունները, բարդ հաճախորդների հետ աշխատելու կանոնները և մի շարք այլ մասնագիտական հմտություններ հաճոխորդների սպասարկման և վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Ինչպես «Բի էս Սի»-ի կողմից իրականացվող այլ կորպորատիվ դասընթացներ, «ԷՎՐԻ ԴԵՅ» ընկերության համար մշակված դասընթացը լիովին համապատասխանեցվել է ընկերության պահանջներին և անձնակազմի մասնագիտական զարգացման ռազմավարությանը: