«Եվրասիական տնտեսական միության և դրանից բխող հայաստանյան օրենսդրության կիրառման հարցեր» վերլուծական սեմինար

2016 թվականի մարտիի 29-ին «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Պարադիգմա Արմենիա»-ն կազմակերպել են յուրօրինակ դասընթաց, որը ներկայացնում է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործունեության իրականացմանը վերաբերող օրենսդրությամբ սահմանված հիմնական կանոնները` մաքսային ընթացակարգեր, սերտիֆիկացում, պատասխանատվության դրույթների կիրառում և այլն:

Դասընթացի արդյունքում մասնակիցները ստացան հիմնարար գիտելիքներ և տեղեկատվություն ԵԱՏՄ տարածքում տնտեսական գործունեության իրականացման, առևտրային հարաբերությունների հաստատման, մասնավորապես` ներմուծման և արտահանման վերաբերյալ:

 

Սեմինարը ենթադրում է ինտերակտիվ ֆորմատ: Հարց ու պատասխանների, քննարկումների արդյունքում դուրս են բերվում մասնակիցների պրակտիկ աշխատանքում հանդիպող խնդիրների լուծումները, ինչպես նաև ներկայացվում են հստակ օրինակների վերլուծություններ` հնարավոր ռիսկերից խուսափելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: